Օգոստոս 01, 2021 20:43 Asia/Tehran
  • Փաշինյանի հերթական հեքիաթը. չիմացությո՞ւն, թե՞ սովորական խաբեություն

Մոտը 10 օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ հաղորդակցությունների բացումը հնարավորություն կտա Ադրբեջանին Հայաստանի տարածքով մուտք ունենալ դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:

«Բացի այդ, մենք սկսել ենք երկաթուղու կառուցում դեպի Հայաստանի սահմանը: Մենք պետք է մեր տարածքում դնենք ավելի քան 100 կմ հիմնական և երկաթուղային գծեր` մինչև Հայաստանի հետ սահմանը, իսկ Հայաստանի տարածքում՝ շուրջ 40 կմ»,- ասել էր նա:

Կառավարության հուլիսի 29-ի  նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկնել է Ալիևի հայտարարությունը, որ Ադրբեջանը Հայաստանով պիտի հաղորդակցություն ունենա դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան, Հայաստանը՝ Ադրբեջանով դեպի ՌԴ, Կենտրոնական Ասիա ու Իրան:

Ալիևը գիտի՝ ինչի համար է նման հայտարարություն անում, ինչ խնդիր է գլոբալ առումով լուծելու: Արդյո՞ք Փաշինյանը գիտակցում է, թե Ադրբեջանը ինչ խնդիր է փորձում լուծել: Եթե ոչ՝ վատ է, որովհետև թշնամու նպատակները պետք է մանրակրկիտ իմանալ և ըստ դրա սցենարներ ու հակասցենարներ մշակել:

Եթե Փաշինյանը գիտի և խաբում է ժողովրդին, ինչպես պատերազմից առաջ, դրա ընթացքում և հետո, առավելևս վատ է, որովհետև այս դեպքում գործարքի «հոտ» է գալիս:

Ի՞նչ կերպ է այսօր Ադրբեջանը «մտնում» Իրան, ինչի՞ համար է պետք Հայաստանը 

– Ադրբեջանն այսօր Իրանի հետ կապ է ապահովում հիմնականում Աստարա քաղաք-նավահանգստի միջոցով՝ ցամաքային:

– Ղազվին-Ռաշթ-Ասթարա երկաթգիծն էլ կառուցվում է, որպեսզի ստեղծվի նաև երկաթգծային կապ:

– Ադրբեջան-Իրան ծովային կապն ապահովվում է Կասպից ծովի ափին գտնվող Անզալի նավահանգստի միջոցով: Ընդ որում, այս նավահանգստի միջոցով Իրանը ծովային կապ ունի և՛ ՌԴ-ի, և՛ Ղազախստանի հետ, և՛ Թուրքմենստանի հետ:

armday.am

Պիտակ