Օգոստոս 02, 2021 19:39 Asia/Tehran
  • Ալեն Սիմոնյանը ընտրվեց ՀՀ Ազգային Ժողովի նախագահ

ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվել են Մխիթար Զաքարյանի, Արթուր Սարգսյանի և Ալեն Սիմոնյանի թեկնածությունները: ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 71-ը:

Քվեատուփում առկա էր 71 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 0-ն:Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Մխիթար Զաքարյան՝ 0, Արթուր Սարգսյան՝ 0, Ալեն Սիմոնյան՝ 71: Այս մասին Ազգային ժողովում մեկնարկած 8-րդ գումարման առաջին նստաշրջանում հայտարարեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:Ինչպես արձանագրեց նիստը վարող Կնյազ Հասանովը. «Այսպիսով ԱԺ նախագահ է ընտրվել Ալեն Սիմոնյանը»:

civic.am

Պիտակ