Հուլիս 31, 2021 19:17 Asia/Tehran

Այսօր տեղի է ունեցել իրանական գորգերի վերաբերյալ հրատարակված հետազոտական ու կրթական գրքերի, հմտությունների դիվանագիտության գրքի, և ձեռարվեստի ոլորտում կին ձեռներեցների բանկի շնորհանդեսը:

Թեհրանի «Աբրար» մշակութային  ուսումնասիրությունների ու հետազոտությունների միջազգային ինստիտուտի տնօրեն՝ Աբեդ Աքբարին շնորհանդեսի ժամանակ ունեցած ելույթում  ընդգծել է, որ մշակույթը մեկ կամ մի քանի ժողովուրդների և կառավարությունների միջև հարաբերությունների ընդլայնման միջազգային միջոց է:

Աբեդ Աքբարին նշել է.«Առանց սահմանների մշակութային դիվանագիտությունը խաղաղության և միջազգային հարաբերությունների դյուրացման միջոց է: Այն նաև թույլ է տալիս մարդկանց  բարձրացնել  իրենց գաղափարախոսության արվեստի և մշակույթի մակարդակը»:

Միջոցառմանը  ելույթ է ունեցել  նաև  Հունաստանում և Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության նախկին մշակութային  կցորդ Մոհամեդ Ռեզա Փաքռավանը:

Նա ասել է.«Իրանի ձեռարվեստի ոլորտում գործում է 295 ճյուղ, ուստի ձեռարվեստը կարող է երկրի համար աշխարհի հետ հաղորդակցվելու հնարավորություններ ստեղծել, հատկապես, երբ մեր երկրի դեմ պատժամիջոցներ են կիրառվում»: