Օգոստոս 01, 2021 13:16 Asia/Tehran
  • Մեկաբանություն- Իրանում իզոտոպիկ կենսատեխնոլոգիական առաջին լաբորատորիայի շահագործումը. Եվս մեկ հաջողություն միջուկային բժշկության ոլորտում

Բժշկական գիտելիքներն այսօր զգալի կապ ունեն միջուկային տեխնոլոգիայի հետ, իսկ առաջադեմ արդյունաբերական երկրներում այս տեխնոլոգիան լայնորեն կիրառվում է բժշկական գիտություններում:

Շաբաթ օրը, Իրանի Արաքի ծանր ջրի համալիրում շահագործման հանձնվեց  իզոտոպային կենսատեխնոլոգիական առաջին լաբորատորիան: Նաև սկսվել է «Քիմիա» լաբորատոր համալիրի կառուցումը` ծանր ջրի վերամշակման նպատակով: Այս համալիրի կառուցման նպատակն է` կանխել ծանր ջրի հումքի վաճառքը և բավարարել բժշկական ոլորտի կարիքները:

Հետազոտական-արտադրական այս նախագծի հիմնարկեքի միջոցառման ժամանակ, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենը նշել է, որ աս հսկայական նախագիծը ներառում է գիտական, հետազոտական ​​և արտադրական գործունեություն և միջուկային տեխնոլոգիայի հետ զուգորդված առողջապահության ոլորտ:

Այս լաբորատորիայում իզոտոպները պետք է օգտագործվեն քաղցկեղի վաղ հայտնաբերման և բժշկական ախտորոշիչ սարքավորումների արտադրության համար: Այս մեթոդն աշխարհում կիրառվում է  2019 թվականից: Իզոտոպներն ունեն բազմաթիվ կիրառություններ, որոնք դասակարգվում են տարբեր ֆիզիկական, քիմիական և միջուկային հատկությունների հիման վրա:

Իրանի Իսլամական Հանրապետությունը միջուկային արդյունաբերության ոլորտում ձեռնարկված քայլերում ​​լիովին հավատարիմ է մնացել միջուկային պայմանագրերին և ձեռք է բերել միջուկային տեխնոլոգիաներ՝ ատոմային էներգիայի միջազգային գործակալության մշտական ​​հսկողության ներքո:

Շեշտելով երկրի համար միջուկային գիտելիքների կարևորությունը՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ՝ Աայաթոլլահ Խամենեին բազմիցս նշել է, որ Իրանը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել:

Էլիտայի և գիտական տաղանդների հետ հանդիպման ժամանակ, մեծարգո առաջնորդն ասել է.«Եթե ​​գիտությունը տարանջատվում է ճիշտ մշակույթից, ապա այն սխալ ուղղությամբ է ընթանալու: Միջուկային գիտությունը հումանիտար մշակույթի հետ զուգորդված չլինելով, հանգեցրեց միջուկային ռումբի և այսօր էլ սպառնալիք է աշխարհի համար: Չնայած մենք կարող էինք, բայց վճռականորեն և խիզախորեն չմտանք այդ ճանապարհի մեջ. Ատոմային ռումբ արտադրելը և պահելը սխալ է, քանի որ այն օգտագործելն արգելված է կրոնի տեսանկյունից»:

Իրանում զգալի ներուժ է ստեղծվել նոր միջուկային տեխնոլոգիաների ոլորտում, և չնայած վերջին տարիներին ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ կիրառվող  կոշտ պատժամիջոցներին, միջուկային հետազոտողներին հաջողվել է արտադրել մի շարք ռադիո-դեղեր հիվանդությունների, ներառյալ քաղցկեղների ախտորոշման և բուժման համար:

Իրանի միջուկային իրավունքները պաշտպանելու համար խորհրդարանի օրենքին համապատասխան այս կազմակերպության ձեռնարկած միջոցների մասին, Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ՝ Բեհրուզ Քամալվանդին ասել է.«20 և 60 տոկոս հարստացված ուրանի արտադրությունը,  ծանր ջրի նոր ռեակտորի կառուցումը, առաջադեմ ցենտրիֆուգների տեղադրումը և մետաղական ուրանի գործարանի շահագործման հանձնումը այս ուղղությամբ ձեռնարկված կարևոր քայլերից են:

Այս զարգացումները ցույց են տալիս, որ այս ուղղությամբ, չնայած եվրոպական երկրները դրժեցին իրենց խոստումները և չօգնեցին իրականացնել Իրանի խաղաղ միջուկային գիտական ​​ծրագրերը, սակայն իրանցի միջուկային փորձագետներն ու գիտնականները, այնուամենայնիվ, կարողացան հեռացնել բազմաթիվ խոչընդոտներ: Այժմ, որպես բնիկ տեխնոլոգիայով միջուկային գիտելիքների ենթակառուցվածքի բնագավառում գիտական երկիր, Իրանը պատրաստ է առաջարկել իր փորձն ու գիտելիքները միջուկային խաղաղ գործունեության, այդ թվում՝ միջուկային բժշկության ոլորտում: