Օգոստոս 01, 2021 17:10 Asia/Tehran
  • Խաթիբզադե.Սիոնիստական անօրինական ռեժիմը պետք է վերջ դնի անհիմն մեղադրանքներ հնչեցնելուն

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է.«Սիոնիստական անօրինական ռեժիմը պետք է վերջ դնի Իրանի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնելուն»:Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Իսրայելական նավթատար նավի վրա հարձակման մեջ Իրանի ներգրավվածության կապակցությամբ  Սիոնիստական ​​ռեժիմի և ԱՄՆ -ի մեղադրանքների վերաբերյալ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն կիրակի օրն ասել է.«Սա առաջին անգամ չէ,որ Սիոնիստական ռեժիմը նման մեղադրանքներ է հնչեցնում:Այս մեղադրանքները հնչում են ԱՄՆ-ում Երուսաղեմը բռնագրավող ռեժիմի ճանաչված լոբիի շրջանակում»:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը նշել է.«Որտեղ որ այս ռեժիմը ոտք է դրել, իր հետ տարել  է անապահովություն, բռնություն, ահաբեկչություն և պատերազմ, ինչի համար  պատասխանատուն  են նրանք, ովքեր այդ ռեժիմին բերեցին այս տարածաշրջան»: 

ԱՄՆ  սենատորները նախագահ Ջո Բայդենին կոչ են արել կանխարգելել Իրանի նորընտիր նախագահ  Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի մուտքը ՄԱԿ: Խաթիբզադեն այս մասին ասել է.«Նման դիմումներ ներկայացնելը մանկական քայլեր են և արվում են հակաիրանական լոբբիների շրջանակում»:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել է.«Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի կենտրոնակայանի նկատմամբ ունի որոշակի պարտականություններ, ուստի պետք է գործի իր պարտականությունների սահմաններում՝ երկրների հետ ունեցած տարաձայնություններից անկախ»:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և եվրոպական որոշ երկրներ սպառնացել են,որ ՀԳՀԾ-ն վերականգնելու շուրջ բանակցությունները չեն կարող հավերժ  շարունակվել: Այդ  մասին Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«ԱՄՆ-ն, որպես ՀԳՀԾ-ն խախտող  երկիր, որն անարդարացի պատժամիջոցներ է սահմանել Իրանի ժողովրդի նկատմամբ և տնտեսական պատերազմում  մեծ խնդիրներ է առաջացրել,  այնպիսի դիրքում չէ, որ կարողանա նման հայտարարություններով հանդես գալ»: