Օգոստոս 02, 2021 17:07 Asia/Tehran
  • Ռոհանի. Գերագույն առաջնորդի ղեկավարությունը և ժողովրդի ներկայությունն Իրանի կառավարության վերջին ութ տարվա հաջողությունների գաղտնիքն է

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է.<Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի առաջնորդությունն ու աջակցությունը և ժողովրդի ներկայությունը ութ տարիների ընթացքում կառավարության հաջողության գրավականն էր>:

Հասան Ռոհանին 12-րդ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ  ասել է. <Միլիարդավոր դոլարների օտարերկրյա կապիտալի ներգրավում, Հարավային Փարսի հանքավայրերի զարգացման ծրագրի բոլոր փուլերի ավարտում, հանքերի  ընդլայնում, երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքների զարգացումը, ճանապարհների և նավահանգիստների ու ջրամբարների զարգացումը, էլեկտրակայանների կառուցումը, տասնյակ հազարավոր հիվանդանոցային մահճակալների ստեղծումը և աշխատատեղերի ստեղծումն բոլորը իրականացվեցին տնտեսական խիստ պատժամիջոցների պայմաններում>:

Իրանի նախագահը հավելել է. «Երկիրը պետք է զարգանա և հասնի իր գագաթնակետին և դառնա մոդել տարածաշրջանի և աշխարհի համար: Այս նպատակին հասնելու հիմնական ուղին կառուցողական փոխ գործակցությունն է հարևանների, ընկերների և աշխարհի հետ>:

Ռոհանին հավելել է. <Շր շատ դժվարին պայմաններում բանակցային թիմին հաջողվեց չեզոքացնել երկրի դեմ 7 վտանգավոր բանաձևեր և 2231 բանաձևը: Թեև քչերն էին հավատում, որ նման նվաճումը հասանելի կլինի, այն իրագործվեց ժողովրդի կամքով, խոհեմությամբ, առաջնորդությամբ և աջակցությամբ և ի հարկե գերագույն առաջնորդի ջանքերով>: