Օգոստոս 02, 2021 17:54 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ խոսնակ. Իրանի դեմ ուղղված Բրիտանիայի և ԱՄՆ -ի մեղադրանքներն անհիմն  են և սադրիչ

Իրանի ԱԳՆ խոսնակը խստորեն դատապարտել է Բրիտանիայի արտգործնախարարի ՝ Իրանի դեմ հնչեցրած անհիմն մեղադրանքները, որոնք նույն համատեքստում կրկնվեցին ԱՄՆ պետքարտուղարի կողմից և պարունակում էին հակասական, կեղծ և սադրիչ մեղադրանքներ:

Սաիդ Խաթիբզադեն հավելել է.«Այս համակարգված հայտարարությունները, ըստ էության, իրարամերժ են, քանի որ սկզբում մեղադրում են Իրանի Իսլամական Հանրապետությանը ՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու, այնուհետև խոսում են դրա հավանականությանբմասին»:

Նա Իրանի Իսլամական Հանրապետությանն անվանեցխլ է Պարսից ծոցում և միջազգային ջրերում անվտանգ երթևեկության և նավերի պաշտպան և աջակից, որը Պարսից ծոցում ամենամեծ ջրային սահմանն ունի և միշտ պատրաստ է համագործակցել ծովային անվտանգության ոլորտում տարածաշրջանի երկրների հետ և  Պարսից ծոցի ջրերում և իր հարևան երկրներում արտատարածաշրջանային ուժերի առկայությունն ու միջամտությունը վնասակար է համարում տարածաշրջանի կայունությանը և անվտանգությանը:

Խաթիբզադեն նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի վարանում իր անվտանգությունն ու ազգային շահերը պաշտպանելու հարցում և անհապաղ և լրջորեն կարձագանքի ցանկացած հնարավոր արկածախնդրության: