Օգոստոս 02, 2021 19:39 Asia/Tehran
  • Գեներալ Սաբահիֆարդ. Իրանի հակաօդային պաշտպանությունը շատ բարձր կարողություններ ունի ԱԹՍ-ների ոլորտում

Ընդգծելով, որ այսօր Իրանն ի վիճակի է անօդաչու թռչող սարքերով ցանկացած գործողություն իրականացնել, Իրանի ՀՕՊ ուժերի հրամանատարն ասել է.«Իրանի հակաօդային պաշտպանությունը շատ բարձր կարողություններ ունի անօդաչու թռչող սարքերի ոլորտում»:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, բանակի հրամանատարաշտաբային համալսարանի դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանը, Իրանի ՀՕՊ ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդն ասել է.«Այսօր հակաօդային պաշտպանության ուժերի հզորությունը պատճառ է դարձել, որ չնայած լավագույն ինքնաթիռներից և տեխնիկայից օգտվելուն, թշնամին անգամ չի համարձկվում նայել Իրանի սահմաններին»:

Անդրադառնալով պաշտպանական համակարգերի տեղայնացմանը, գեներալ Սաբահիֆարդն ասել է.«Պաշտպանական համակարգերի տեղայնացման շնորհիվ, այդ համակարգերն այլևս հզոր երկրների մենաշնորհը չեն և մենք ապավինել ենք մեր ուժերին»: