Օգոստոս 03, 2021 11:20 Asia/Tehran
  • Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը կմասնակցի նաև Ադրբեջանի   պատվիրակությունը

Բաքվում Իրանի դեսպանը հայտարարել է, որ ԻԻՀ  նոր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու է նաև Ադրբեջանի բարձրաստիճան պատվիրակությունը: 

Երկուշաբթի օրը, ԻՌՆԱ գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում, Սեյեդ Աբբաս Մուսավին հայտարարել է, որ Ադրբեջանի Ազգային ժողովի նախագահ տիկին Սահեբե Ջաֆարովայի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը մասնակցելու է Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությանը:

Մուսավին հավելել է. «Քանի որ երկու հարևան երկրների միջև հարաբերությունները կարևոր են բարձրաստիճան պաշտոնյաների համար, Ադրբեջանի փոխվարչապետ պարոն Շահին Մոստաֆաևը և մի շարք այլ բարձրաստիճան դիվանագետներ, այդ  թվում ՝ փոխարտգործնախարարը, նույնպես պատվիրակության կազմում կմեկնեն Իրան»: