Օգոստոս 03, 2021 13:33 Asia/Tehran

Մեծարգո առաջնորդի գրասենյակի մամլո վարչությունը հաղորդել է, որ երեքշաբթի օրը, լուսահոգի Իմամ Խոմեյնիի անվան Հոսեյնիեում մեկնարկել է 13-րդ շրջանի նախագահի հաստատման արարողությունը, որի ընթացքում իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին հաստատելով ժողովրդի քվենն, Իրանի նախագահի պաշտոնում նշանակեց Սեյեդ Էբրահիմ Ռեիսիին:

Առաջնորդի հրամանագրում ասված է.«Այսօր մեր սիրելի հայրենիքը ծարավ է ծառայության և պատրաստ է թռիչք կատարել բոլոր ոլորտներում, և նրան անհրաժեշտ է իրավասու, ջիհադական, իմաստուն և համարձակ ղեկավարություն, որը կարող է մոբիլիզացնել ազգի, հատկապես երիտասարդության բացահայտ և թաքնված կարողությունները և կառուցողական դաշտ փոխադրել, վերացնել արտադրության խոչընդոտները, հետևել ազգային արժույթի ամրապնդման քաղաքականությանը և հզորացնել հասարակության միջին և ստորին շերտերը, որոնք ծանրաբեռնված են տնտեսական խնդիրներով: Ղեկավարություն, որն իմաստուն քաղաքականությամբ, ճանապարհ կհարթի Իրանի ժողովրդի նյութական բարգավաճման և հոգևոր վերելքի համար, և երկիրը կառաջնորդի  իր արժանի դիրքերի ուղղությամբ: Այսօր շնորհակալություն հայտնելով սիրելի ժողովրդին և հարգելով նրանց ընտրությունը, հաստատում եմ անխոնջ, փորձառու, ժողովրդական և իմաստուն Սեյեդ Էբրահիմ Ռեիսիի ընտրությունը և նրան նշանակում եմ ԻԻՀ նախագահի պաշտոնում և Բարձրյալ Աստծուց հայցում եմ նրա և իր գործընկերների հաջողությունն ու արժանապատվությունը և հիշեցնում, որ ժողովրդի ձայնն ու իմ հաստատումը մինչ այն ժամանակ է ուժի մեջ, որ նա ընթանում է իսլամի և հեղափոխության ճանապարհով և Աստծով  այդպես է լինելու»:

Երեքշաբթի օրը կայացած միջոցառմանը, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Շատ երկրներում այս տեղաշարժը սովորաբար քաշքշուկներով է լինում: Փառք Աստծո, Իրանում դա տեղի է ունենում խաղաղ և ապահով: Այս շրջանում ևս այդպես եղավ Աստծո շնորհիվ: Այդ ընթացքը վկայում է երկրում տիրող խոհեմության ու խաղաղության մասին:  Իրանում իշխանության հասած կառավարությունները տարբեր քաղաքական հակումներ են ունեցել: Բնականաբար, այս բազմազանությունը ընտրությունների ազատության և դրա առողջության նշան է»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Թշնամին դավադրություն է մշակել ընտրությունները բոյկոտելու համար, երկրի ներսում էլ ոմանք անգիտակցաբար, ոմանք էլ միտումնավոր հետևեցին այդ քաղաքականության: Սակայն ժողովուրդն ընտրություններին մասնակցելով վճռականորեն պատասխանեց նրանց»:

Երեքշաբթի օրը, նախագահի հաստատման արարողության ընթացքում, ԻԻՀ նորընտիր նախագահ՝ Սեյեդ Էբրահիմ Ռեիսին ասել է.«Ավելի քան 40 տարի առաջ, կրոնական ժողովրդավարության վառ արևը լուսահոգի Իմամ Խոմեյնիի առաջնորդությամբ և ժողովրդի վեհ կամքով ծագեց Իրանում»:

«Աշխարհին ներկայացվեց կառավարման նոր մոդել, և կառավարման այս նոր մոդելում ներկայացվեց կրոնն աշխարհիկի կողքին, գիտությունը՝ բարոյականության, արդարությունը՝ առաջընթացին զուգահեռ և արժանապատվությունը՝ բարեկեցության հետ միասին», ասել է Ռեիսին:

ԻԻՀ նորընտիր նախագահն ասել է.«Բյուջեի դեֆիցիտը, բորսային շուկայի կայունությունը, գնաճի և ինֆլյացիայի վերահսկումը, կորոնավիրուսը հարցեր են որոնց մասին տեղյակ ենք և դրանց համար լուծումներ ենք մտածել»: