Օգոստոս 03, 2021 17:28 Asia/Tehran

ԻԻՀ-ի նորընտիր նախագահը հայտարարել է.«Իմամ Խոմեյնու և մեծարգո առաջնորդի հորդորներին ուշադրություն դարձնելը հանգեցրին հզորության ու առաջադիմության»:

Երեքշաբթի օրը, Իրանի նորընտիր նախագահի հաստատման արարողության ընթացքում ԻԻՀ-ի նախագահն ասել է.«Կրոնական ժողովրդավարության  պայծառ արեգակը սրանից 40 տարի առաջ Իմամ Խոմեյնու առաջնորդության ու վեհ ու պարտաճանաչ ժողովրդի մեծ ջանքերի շնորհիվ ծագեց մեր հայրենիքում»:

Նշելով, որ անցնող 40 տարիների ընթացքում պաշտոնյաները, պատասխանատուներն ու ժողովուրդը մեծ ջանքեր են գործադրել ժողովրդավարության հաստատման ուղղությամբ,  Իրանի նորընտիր նախագահը հավելել է.«Այս 40 տարիների ընթացքում այն բաժիններում, երտեղ Իմամ Խոմեյնու և ԻԻՀ մեծարգո առաջնորդի հորդորները դարձել են  առաջադիմության, հզորության ու վերելքի օջախներ»:

Ռեյիսին հավելել է.«Իշխանության նոր մոդել է ներկայացվել աշխարհին և այս նոր մոդելում կրոնի խնդիրը դրվել է աշխարհի, գիտությունը՝ բարոյականության, արդարությունը՝ առաջադիմության և արժանապատվությունը՝ ապահովության կողքին ու այդպես էլ ներկայացվել է աշխարհին»:

Նրա խոսքով.«Բյուջեի դեֆիցիտի, ֆոնդային շուկային կայունության, թանկացման ու գնաճի վերահսկման, կորոնավիրուսի և ճանաչված այլ խնդիրների հաղթահարման համար նույնպես միջոցներ են նախատեսվել»:

Իրանի նորընտիր նախագահը նշել է.«Հետևելու ենք պատժամիջոցների վերացման, սակայն ժողովրդի սեղանը չեմ կապի օտարերկրացիների հետ»: