Օգոստոս 03, 2021 18:34 Asia/Tehran

Իրանի նորընտիր նախագահի հաստատման արարողության ընթացքում, կարևորելով բոլոր հնարավորությունների օգտագործման անհրաժեշտությունը Իրանի մեծարգո առաջնորդն ասել է.«Ազգային միասնության խորհրդանիշը եղեք, ժողովրդի հետ խոսեք անկեղծությամբ և առանց կանգ առնելու պայքարեք կոռուպցիայի և կոռումպացվածների դեմ»:

Իրանի մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի տեղեկատվական կայքի հաղորդմամբ, երեքշաբթի օրը, Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի նախագահության հաստատման արարողության ընթացքում Իրանի մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նախագահական ընտրություններում ժողովրդի ներկայությունը իմաստալից ու կրոնական ժողովրդավարության խորհրդանիշն է համարել:

Մեծարգո առաջնորդը նախագահի հաստատման արարողությունը համարել է Իրանի Սահմանադրության և Իսլամական հեղափոխության հիմնադիր Իմամ Խոմեյնու հաստատած ավանդույթի վրա հիմնված երևույթ, հավելելով. «Այս արարողությունը «մտավոր հանդարտ ու պարկեշտ փոփոխության» չափազանց կարևոր խնդրի խորհրդանիշն է գործադիր իշխանության և երկրի կառավարման համակարգում»: 

Անդրադառնալով կատարյալ առողջ ու անվտանգ միջավայրում ընտրությունների անցկացմանն Այաթոլլահ Խամենեին հավելել է.«Վաղուց ի վեր թշնամիների քաղաքական շրջանակներում նախագծվում ու հետապնդվում էր ընտրություները բոյկոտելու դավադրությունը և երկրի ներսում էլ որոշները անգիտակցաբար ու որոշներն էլ գուցե միտումնավոր կերպով հետևում էին այս ուղղությունը, սակայն ժողովուրդը կտրուկ պատասխան տվեց և հաշվի առնելով իրավիճակը լավ մասնակցություն ունեցավ ընտրություններին»:

Մեծարգո առաջնորդը գործադիր իշխանությունում ուժի տեղափոխումը համարել է հուսալի երևույթ, ասելով. «Նոր կամքով ու նոր հնարամտություններով նոր անձանց ներկայությունը բոլորի հատկապես երիտասարդների համար հույսի աղբյուր է ստեղծում: Այս հույսը շատ արժեքավոր է»:

Տարբեր խնդիրներում ժողովրդի մասնակցությունը համարելով դժվարությունների լուծման հիմնական բանալին մեծարգո առաջնորդը հավելել է.«Հեղափոխության արժեքներին հետևելը հույս է առաջացնում ժողովրդի մեջ ու նրանք ներկայանում են ասպարեզում, իսկ այդ  անկրկնելի ու անփոխարինելի ներկայությունը շատ արժեքավոր է ու  ճանապարհ հարթող»:

Անդրադառնալով Էբրահիմ Ռայիսիի կողմից հնչեցված «ժողովրականության ու ժողովրդի հետ ու նրանց մեջ լինելու» մասին նախընտրական կարգախոսներին, Իրանի մեծարգո առաջնորդն ասել է.«Ժողովրդականությունը շատ կարևոր խնդիր է և հարգելի նախագահն ու նրա գործընկերները պետք է ջանքեր գործադրեն որպեսզի այս կարգախոսն իրականացվի և բառիս բուն իմաստով ու առանց հաշվի առնելու դասակարգային ու խմբային առանձնահակությունները լինեն ժողովրդի կողքին»:

Այաթոլլահ Խամենեին ժողովրական լինելու կողմերից մեկն էլ համարել է կոռուպցիայի ու կոռումպացվածների դեմ անդադար պայքարը և հավելել է.«Իր նախորդ պաշտոնում պարոն Ռեյիսին սկսեց կոռուպցիայի դեմ պայքարը և լավ քայլեր վերցրեց այս ոլորտում, սակայն կոռուպցիայի հիմնական հողն ու արմատները գտնվում են գործադիր իշխանության մեջ, որոնց դեմ պետք է լուրջ պայքար տանել»:

Այաթոլլահ Խամենեյին հստակեցրել է.«Այս օրերին խոսվում է երկրի դժվարությունների ու պակասությունների մասին, որոնք քիչ չեն, սակայն ջրի, նավթի, հանքերի, ներքին ծավալուն շուկայի, հարևանների և երիտասարդների ընդունակությունների և հիացնող պատրաստվածության բաժիններում շատ բարձր ենք կանգնած դժվարություններից»:

Անդրադառնալով երկրի ներսում լրատվական ու քարոզչական ոլորտներում առկա թուլություններին Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը նշել է.«Պետք է այս ոլորտներում ավելի հզոր ու խելամիտ քայլեր վերցնել»: