Օգոստոս 01, 2021 17:53 Asia/Tehran
  • Բաշար Ասադը  Հոսեյն Առնուսին հանձնարարել է նոր կառավարություն ձևավորել

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրապարակել է հրամանագիր, համաձայն որի՝ նա Հուսեյն Առնուսին հանձնարարել է ձևավորել Սիրիայի Արաբական Հանրապետության նախարարների նոր կաբինետ:

ՍԱՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը 2021 թվականին ընդունած որոշման համաձայն՝ հրապարակել է թիվ 206  հրամանագիրը,որի համաձայն՝ նա Հոսեյն Առնուսին կարգադրել է ձևավորել այդ երկրի կաբինետը:

Առնուսը 2020 թվականին ևս հանձնարարություն էր ստացել ձևավորել Սիրիայի կաբինետը: 

67-ամյա Առնուսը 1978 թվականին ավարտել է Հալեպի համալսարանի քաղաքաշինության  ճարտարագիության ճյուղը: Նա  Հաֆեզ Ասադի և նրա որդու  Բաշար Ասադի օրոք  զբաղեցրել է բազմաթիվ պաշտոններ: 1980-ականներից զբաղեցրել է բարձրագույն պետական ​​պաշտոններ:

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Սիրիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում Բաշար Ասադը հաղթեց  ստանալով ընտրողների ավելի քան  95 տոկոսի աջակցությունը։Նա ևս 7 տարի նախագահելու է այդ երկրում: