Հալեպի հարավային շրջանները վերջին օրերին լքել են 3179 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 1519 երեխա, որոնցից138-ը՝ նորածին: Այս մասին գրում է Izvestia.ru-ն:

Խաղաղ բնակիչներին կացարան են տրամադրել հումանիտար կենտրոններում, որտեղ նրանց տրամադրում են հագուստ, առաջին անհրաժեշտության պարագաներ, բժշկական օգնություն և մանկական սնունդ:

Սիրիայի կառավարական ուժերին հաջողվել է թափանցել Սիրիայի հարավային շրջաններ: Նրանք «Ջեբհաթ Ֆաթհ աշ-Շամ» ահաբեկչական կազմակերպության ու վերջինիս միացած ավազակային խմբավորումների վերահսկողությունից ազատագրել են10 թաղամաս և ավելի քան 3000 շինություն:

Նոյեմբեր 29, 2016 13:47 Asia/Yerevan