Հուլիս 29, 2021 17:40 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ժնևում կայացած ՌԴ-ԱՄՆ ռազմավարական բանակցությունների տապալումըւ

Չորեքշաբթի օրը, երկար սպասումից հետո, Ժնևում կայացան Ռուսաստան-ԱՄՆ ռազմավարական բանակցությունները: Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը խորհրդակցել են զենքի վերահսկման շուրջ:

Ռյաբկովը հայտարարել է, որ երկու երկրների պատվիրակությունները չեն կարողացել համաձայնության գալ  միջուկային և ոչ միջուկային հարձակողական և պաշտպանական զենքերի շուրջ: Նա նշել է. «Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, սակայն ամերիկյան կողմի հետ այս հարցում համաձայնության չենք եկել»:

Դոնալդ Թրամփի կառավարման օրոք ԱՄՆ-ն սկզբում դադարեցրեց  Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (INF) գործադրումն, այնուհետև դուրս եկավ Բաց երկնքի պայմանագրից: Հաջորդ քայով, նախապայման առաջադրելով զենքի վերահսկման հաջորդ կարևոր պայմանագրի՝  New START-ի երկարաձգման համար, Թրամփի վարչակազմը գործնականում ճանապարհ  հարթեց  դրա փլուզման համար: ԱՄՆ-ի ներկայացրած նախապայմանները վերաբերում էին պայմանագրի երկարացման բանակցություններին Չիանստանի ներգրավվելուն, և Ռուսաստանի զինանոցից գերձայնային զենքերի հեռացումը: Պեկինը և Մոսկվան կտրականապես դեմ արտահայտվեցին այս նախապայմաններին: Ի պատասխան ԱՄՆ-ի քայլերի,  Ռուսաստանը նույնպես դուրս եկավ վերոնշյալ երկու պայմանագրերից: Սակայն չնայած վերոնշյալին, Ռուսաստանը միշտ ցանկացել է երկարաձգել  New START պայմանագիրը:

ԱՄՆ ​​նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից հետո, 2021 թվականի փետրվարին, կողմերի միջև  համաձայնություն ձեռք բերվեց՝ 5 տարով երկարաձգել  New START պայմանագիրը:

ԱՄՆ-ի ընդհանուր քաղաքականության շրջանակներում, Բայդենի վարչակազմը հայտարարեց, որ պայմանագրի երկարաձգմանը կողմ է  Ռուսաստանի «միջուկային սպառնալիքի» պատճառով: Մյուս կողմից, Միացյալ Նահանգները, հատկապես Թրամփի կառավարման օրոք, մեծ քայլեր է ձեռնարկել միջուկային զինանոցի արդիականացման ու վերազինման ուղղությամբ, այդ նպատակի համար ծախսելով մի քանի  միլիարդ դոլար:

Բայդենը խոստացել է ռազմավարական կայունության  հաստատման նպատակով,  բանակցել Ռուսաստանի հետ, որն ԱՄՆ -ի կողքին ունի աշխարհում ամենամեծ միջուկային զինանոցը: Այս հարցը բարձրացվել է հատկապես Ժնևում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Բայդենի վերջին հանդիպման ժամանակ, որտեղ  որոշում կայացվեց, որ երկու երկրների պատվիրակությունների միջև տեղի կունենա հանդիպում:

Սակայն Վաշինգտոնի համառ դիրքորոշման պատճառով Ժնևի բանակցություններն այս անգամ ևս անհաջող էին: Ակնկալվում է, որ անկախ միջուկային նոր զենքի ստեղծման և INF պայմանագրից դուրս գալու բացասական հետևանքներից, Միացյալ Նահանգներն առանց որևէ խոչընդոտի, կշարժվի թևավոր հրթիռների մշակման ու կարճ և միջին հեռահարության միջուկային և ոչ միջուկային բալիստիկ հրթռիների կառուցման ուղղությամբ: Ռուսաստանն անշուշ անպատասխան չի թողնի ԱՄՆ-ի այդ քայլերը, ինչը երկու միջուկային տերությունների միջև սպառազինությունների նոր մրցավազքի սկիզբ կդնի:  Իհարկե, Միացյալ Նահանգներից և Ռուսաստանից հետ չմնալու համար, մյուս միջուկային տերություններն, ինչպիսիք են Չինաստանը, Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը, նույնպես  կփորձեն հնարավորինս ընդլայնել իրենց հրթիռային ու միջուկային զինանոցը, ինչը  կնվազեցնի աշխարհի ռազմավարական կայունությունը:

Պիտակ