Հուլիս 30, 2021 11:40 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Միղաթիի առաջադրումը և լիբանանյան ճգնաժամի հեռանկարը

Նաջիբ Միղաթին առաջադրվել է որպես Լիբանանի ժամանակավոր վարչապետ: Նա նախկինում զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, իսկ երկու տարի անց հրաժարական տվել:

Լիբանանում նախագահն ընտրվում է քրիստոնյա մարոններից, վարչապետը ՝ սուննիներից, իսկ խորհրդարանի նախագահը ՝ շիաներից:  Նաջիբ Միղաթին ընտրվել է պատգամավորների 72 կողմ ձայներով: Լիբանանի խորհրդարանն ունի 128 պատգամավոր, որոնցից երկուսը մահացել են, ութը հրաժարական  տվել և այժմ նրանց թիվը 118 է: Միղաթիի թեկնածությանը դեմ է քվեարկել 42 պատգամավոր: Եվս մեկը քվերակել է ՄԱԿ -ում Լիբանանի նախկին դեսպան Նաավաֆ Սալամի օգտին: 2020 թվականի հոկտեմբերին  Սաադ ալ-Հարիրին վարչապետ ընտրվեց  65 ձայնով, ինչը նվազագույն քվեն էր:

Միղաթիի թեկնածությունն արժանացել է օտարերկրյա դերակատարների արձագանքին: Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Եվրամիությունը հայտարարել են հաջորդ վարչապետին աջակցելու պատրաստակամության մասին, պայմանով, որ նա անհապաղ համագործակցի Արժույթի միջազգային հիմնադրամի հետ: Արաբական աշխարհից Եգիպտոսն իր  աջակցությունն է հայտնել Նաջիբ Միղաթիին:   Հորդանանի, ԱՄԷ -ի  և Քաթարի դիրքորոշումը նույնպես դրական է: Չնայած Սաուդյան Արաբիան դեմ էր որևէ կառավարության ձևավորմանը, որում ներկա կլիներ Հեզբոլլահը, Ռիադը դեռևս հստակ դիրքորոշում չի հայտնել Միղաթիի ընտրվելու կապակցությամբ: Հետևաբար, ամենայն հավանականությամբ, գոնե կարճաժամկետ հեռանկարում, Միղաթին կվայելի արտաքին դերակատարների աջակցությունը՝ մինչև լիբանանյան նոր կաբինետի ձևավորումը:

Նաջիբ Միղաթին տեղյակ է երեք հարցերի մասին:

Առաջին՝ Լիբանանի ժողովուրդը հոգնել է քաղաքական գործիչների և խմբերի միջև  ընթացող  հակամարտությունից,  պահանջում է  դադարեցնել այն և արագացնել կաբինետի ձևավորումը:

Երկրորդ՝ Միղաթին գիտի, որ ինքը ժամանակավոր վարչապետ է, քանի որ հաջորդ տարի երկրում տեղի են ունենալու նոր խորհրդարանական ընտրություններ, իհարկե եթե դրանք նախորդի նման չհետաձգվեն: Լիբանանի խորհրդարանական վերջին ընտրություններն անցկացվել են 2009 և 2018թթ: Այսինքն՝ 2013թ նախատեսված ընտրություններն  անցկացվել են 5 տարի ուշացումով: Խորհրդարանական նոր ընտրություններին նախապատրաստվելն այն հարցն է, որին պետք է հետամուտ լինեն թե՛ Միղաթիի կաբինետի անդամները, թե՛  խորհրդարանն ու քաղաքական խմբերը:

Երրորդ՝ Միղաթին տեղյակ է, որ Լիբանանը կանգնած է ծանր տնտեսական ճգնաժամի առջև, ինչի հետևանքով, երկրում տեղի են ունենում բողոքի ցույցեր: 2005 -ին  նա զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, իսկ 2013-ին հրաժարական տվեց: Եվ հիմա նրան հանձնարարված է ձևավորել  նոր կաբինետ՝  տնտեսական  իրավիճակի վերաբերյալ ժողովրդի աճող մտահոգությունների ֆոնին:

Միղաթին կարող է հանգիստ աշխատել, եթե մտածի Լիբանանի ժողովրդի տնտեսական խնդիրների կարճաժամկետ լուծման մասին, հակառակ դեպքում նա նույնպես կառերեսվի ժողովրդական բողոքի ցույցերի  հետ, որոնք   այս օրերին նույնպես շարունակվում են:

Պիտակ