Հուլիս 30, 2021 18:07 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-  Կուբայի նկատմամբ  վեց տասնամյակ տևած ամերիկյան անմարդկային պատժամիջոցները

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լու Պեզ Էբրադորը սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի կողմից Կուբայի անմարդկային շրջափակումն ասելով, որ իր երկիրն, անտեսելով Վաշինգտոնի պատժամիջոցները, մարդասիրական օգնություն է ուղարկում Հավանա:

Այս շաբաթ Մեքսիկայից Կուբա է առաքվել 100,000 բարել դիզելային վառելիք տեղափոխող նավ:  Մեքսիկայի կառավարությունը հայտարարել է, որ վառելիքը կօգտագործվի Կուբայի հիվանդանոցների էլեկտրամատակարարումն պահովելու համար: 

Մեքսիկան նաև Կուբա է ուղարկել բժշկական այլ սարքավորումներ և սնունդ տեղափոխող ևս երկու նավ:

ԱՄՆ-ը կեղծ պատրվակներով շուրջ վեց տասնամյակ Կուբայի նկատմամբ կիրառել է ամենախիստ պատժամիջոցներ: Կուբայի նախագահ Միգել Դիաս-Քոնելը դատապարտել է ԱՄՆ գործողությունները Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք՝ պատժամիջոցներ կիրառելով և Ջո Բայդենի նախագահության ընթացքում ՝ Կուբայի ներքին անկարգությունների պաշտպանությամբ՝ որպես Կուբայի հեղափոխությունը ոչնչացնելու քայլ:

Հավանայի կառավարությունը ԱՄՆ-ին մեղադրել  է Կուբայի տնտեսությունը խեղաթյուրելու և ներքին դժգոհություն տարածելու համար տնտեսական ճնշումը սաստկացնելու մեջ և մի քանի անգամ այդ հարցը բարձրացրել է ՄԱԿ-ում:

Միջազգային հարաբերությունների փորձագետ Ռեզա Ռեսալաթն ասել է. «ԱՄՆ-ը ցույց տվեց, որ պատժամիջոցների գործիքներ է օգտագործում հարաբերությունները փոխելու և իր գաղափարական նպատակներին հասնելու համար»:

Կուբան, սակայն, ավելի քան 60 տարի դիմակայել է Վաշինգտոնի անմարդկային ու անօրինական գործողություններին: Միևնույն ժամանակ, Հավանայի դեմ Վաշինգտոնի թշնամական դիրքորոշումը քննադատության է արժանացել  միջազգային կառույցների կողմից: 

Վերջին տասնամյակներում, մի շարք բանաձևերով ՄԱԿ-ը բազմիցս  Միացյալ Նահանգներին կոչ է արել դադարեցնել Կուբայի նկատմամբ  պատժամիջոցներն ու տնտեսական շրջափակումը, բայց ԱՄՆ-ն անտեսում է այս համաշխարհային պահանջը և շարունակում Կուբայի նկատմամբ գործադրվող ճնշումը:

Քննադատելով կորոնավիրուսի պանդեմիայի  ֆոնին Կուբայի քաղաքացիների նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած  պատժամիջոցները, 2020 թ. օգոստոսի  զեկույցում, ՄԱԿ-ի փորձագետները հայտարարել են, որ պատժամիջոցներն իրականում սպանում են մարդկանց` մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով և նրանց զրկում հիմնական իրավունքներից՝ ներառյալ առողջապահությունը և սնունդը:

Կուբայի դեմ ԱՄՆ-ի սպառնալիքների և ֆինանսատնտեսական ճնշումների իրական նպատակը ձախ կառավարությունը թուլացնելն ու տապալելն է: Վաշինգտոնի այս քաղաքականությունը դատապարտվել է ողջ աշխարհում և Լատինական Ամերիկայում: Այս համատեքստում կարելի է վերլուծել նաև Մեքսիկայի նախագահի կոշտ դիրքորոշումը:

Պաշտպանելով իր երկրի կողմից Կուբային մարդասիրական օգնություն տրամադրելու որոշումը՝  Մեքսիկայի սոցիալիստ նախագահ Էբրադորը խստորեն քննադատել է ԱՄՆ պատժամիջոցներն ու Կուբայի պաշարումը՝ դրանք անվանելով «անմարդկային»: Նա ընդգծել է, որ Կուբային մարդասիրական օգնությունը տրամադրվե է որպես անկախ պետություն  և ԱՄՆ միակողմանի պատժամիջոցների դեմ Մեքսիկայի  իրավունքների շրջանակներում:

ԱՄՆ-ը Մոնրոյի դոկտրինի շրջանակներում, ըստ որի Վաշինգտոնւ Լատինական Ամերիկան ​​համարում է իր ազդեցության գոտին, փորձում է միջամտել տարածաշրջանի երկրների, հատկապես Կուբայի ներքին գործերին և տապալել Հավանայի կառավարությունը: Այս քաղաքականությունը վկայում է ԱՄՆ-ի իմպերիալիստական և գերիշխանության բնույթի մասին: Այնուամենայնիվ Կուբայի նկատմամբ այս քաղաքականության կիրառումը ակնհայտորեն ձախողվել է:

 

 

 

 

 

 

 

Պիտակ