Հուլիս 31, 2021 11:30 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում, Իրանը նշել է, որ ԱՄՆ կառավարությունը չի կատարել ՀԳՀԾ-ով ստանձնած որևէ պարտավորություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում, Իրանը նշել է, որ ԱՄՆ կառավարությունը չի կատարել ՀԳՀԾ-ով ստանձնած որևէ պարտավորություն:

 Հուլիսի 20-ին՝ ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևի ստորագրման վեցերորդ տարեդարձի կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ամփոփել է  Արևմուտքի կողմից 6 տարի շարունակ ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների նկատմամբ անհավատարմության դեպքերը:

Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը (ՀԳՀԾ) ստորագրվել է 2015 թվականի հուլիսի 14 -ին՝ 13 տարվա ինտենսիվ բանակցություններից հետո: Մեկ շաբաթ անց,  ՄԱԿ -ի Անվտանգության խորհուրդը վավերացրեց  2231 բանաձևը: Բանաձևի շրջանակներում ՄԱԿ -ի Անվտանգության խորհուրդը սահմանել է կողմերի պարտավորությունները: Սակայն 2018 թվականի մայիսի 8 -ին, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարեց այս բազմակողմ համաձայնագրից Միացյալ Նահանգների դուրս գալու մասին:

Բայդենի նախագահության օրոք ԱՄՆ կառավարության քաղաքականությունը նույնպես հեռու է պարտավորությունների կատարումից:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, անցած շաբաթ  նախագահ Ռոհանիի և 12-րդ կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ամերիկացիները հայտարարում են, թե չեղարկելու են պատժամիջոցները: Սակայն նրանք չեն վերացրել և չեն վերացնելու պատժամիջոցները: Այդ հայտարարություններով նրանք փորձում են պատրվակ ստեղծել՝ ՀԳՀԾ-ի սկզբունքների և Իրանի հրթռիային կարողության ու տարածաշրջանային դերակատարության հարցերում միջամտությունների համար»: 

Վերջին տասնամյակների ընթացքում ԱՄն-ն փաստել է, որ չունի հաստատուն կամք՝ հավատարիմ մնալու միջազգային պայմանագրերին: ՀԳՀԾ-ն բացառություն չէր:

Վերջերս, իր 11-րդ զեկույցում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն հայտնեց ՄԱԿ-ի 2231 բանաձևի գործադրման կապակցությամբ և Վաշինգտոնին կոչ արեց չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները և երկարաձգել պատժամիջոցներից ազատվելու ժամկետները:

Վիեննայի միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը Թվիթերում գրել է. «Վիեննայի բանակցությունների համաձայնեցված նպատակը ՀԳՀԾ-ի սկզբունքի վերակենդանացումն է. ոչ ավել, ոչ պակաս»:

2231 բանաձևի ընդունումից 6 տարի անց, միջազգային պայմանագրերով ստանձնած  պարտավորությունների նկատմամբ ԱՄՆ-ի անհավատարմությունը հասել է մտահոգիչ չափերի: Ստեղծված իրավիճակում ԱՄՆ դիրքորոշումը հեռու է Իրանի այն պահանջից, որ Վաշինգտոնը պետք է վերացնի Թրամփի նախագահության օրոք կիրառված բոլոր պատժամիջոցները:

Իրականում, ամերիկացիները պատրաստ չեն ամբողջությամբ վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները և երաշխիք տալ, որ  նախկին վարչակազմի քայլերը չեն կրկնվի: Նրանք նաև  պատրաստ չեն համակերպվել այն փաստի հետ, որ առկա խնդիրների պատճառն իրենց ոչ ռացիոնալ վարքագիծն է և հարկադրանքի ու  միակողմանիության քաղաքականությունը:

 Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպան Քազեմ Ղարիբաբադին, մի հարցազրույցում այս կապակցությամբ ասել է.«Միացյալ Նահանգները և Արևմուտքը բանակցություններում հետապնդում են սեփական նպատակները, ինչը ցույց է տալիս, որ նրանք շարունակում են միջուկային համաձայնագրին նայել որպես կամուրջ՝ այլ  հարցերի, ինչպես՝ Իրանի տարածաշրջանային ազդեցության և հրթիռային կարողության քննարկման համար»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված Իրանի նամակն իրականում հիշեցում է՝ կարգուկանոն պահպանելու Թեհրանի վճռականության մասին : ՀԳՀԾ-ն  բազմակողմանի պարտավորություն է, հետևաբար, դրա միակողմանի իրագործմամբ չի կարելի ակնկալել առավելագույն արդյունք