Հուլիս 31, 2021 18:57 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Իրաքում ԻԼԻՊ-ի հարձակումների շարունակությունը միտված է  իրականացնել ամերիկյան սցենարները

Իրաքյան ԶԼՄ-ները ուրբաթ երեկոյան հաղորդեցին, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը հարձակվել է հարավային Յասրիբ քաղաքի հյուսիսային Սալահ ադ-Դին նահանգում մի տան վրա, որտեղ տեղի էր ունենում հուղարկավորության արարողություն: Հարձակման հետևանքով զոհվել է 7 մարդ, ևս 17-ը վիրավորվել են:

Հարձակումից հետո իրաքյան ուժերը որոնողական գործողություններ են սկսել՝ ահաբեկիչներին ձերբակալելու համար, իսկ  Հաշդ ալ-Շաբի ժողովրդական կազմակերպությունը հայտարարել է, որ զորք և սարքավորումներ է ուղարկել տարածք՝ անվտանգության ուժերին աջակցելու համար: ԻԼԻՊ-ի այս ահաբեկչական գործողությունն ունի մի քանի  ուշագրավ կետ:

Նախ, չնայած Իրաքում ԻԼԻՊ-ի պարտությանը, խմբավորման ահաբեկիչները դեռևս ներռկա են երկրի տարբեր շրջաններումմ և շարունակում են ահաբեկչական գործողություններ իրականացնել այս երկրի ժողովրդի և պետական ​​հաստատությունների դեմ:

Երկրորդ ՝ չնայած Հաշդ ալ-Շաբիի դեմ տեղական և տարածաշրջանային որոշ լրատվամիջոցների կողմից իրականացվող լայնածավալհակաքարոզչությանը և շանտաժին, խումբը շարունակում է հանդես գալ որպես հիմնական դերակատար՝ ահաբեկչական խմբերի դեմ պայքարում և աջակցում է Իրաքի ժողովրդին ու կառավարական հաստատություններին, և այդպիսով պահպանում է իր դիրքը  ժողովրդի և  կառավարության մոտ:

Երրորդ՝ ԱՄՆ զորքերի՝ տարածաշրջանից, այդ թվում Իրաքից  դուրս գալն անհրաժեշտությունն է: Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմին վերջերս ԱՄՆ կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ ամերիկյան զորքերը  իրենց երկիր կվերադառնան մինչև 2021 թվականի վերջ: Թվում է թե ԱՄՆ -ի այս դիրքորոշումը Վաշինգտոնի և Իրաքի կառավարության դեմ այդ երկրում որոշակի ճնշումների արդյունքն է: Ընտրությունների մոտենալուն պես, ԱՄՆ-ն ձգտում է մեղմել ճնշումները ալ-Քազեմիի վրա: Ընտրությունների ժամանակի մոտենալուն պես ակնկալվում է, որ Իրաքում ահաբեկչական հարձակումները կաճեն, որպեսզի ԱՄՆ կարողանա շարունակել իր օկուպացիոն ներկայությունը Իրաքում ու  նաև  այդ պատրվակով կարողանա ալ-Քազեմիի կառավարության վրա ճնշումը մեղմել:

Եվ ի վերջո, ահաբեկչական հարձակումներն Իրաքում աճում են և դա  կապված է   խորհրդարանական ընտրությունների ժամկետների հետ:  Իրաքի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 10 -ին:

Առաջին նպատակը՝ անվտանգության պատրվակով երկրում խորհրդարանական ընտրությունների հետաձգումըմ հասանելի չէ, հատկապես որոշ խմբեր և իրաքյան կուսակցություններ, այդ թվում ՝ Մաղթադա ալ-Սադրի գլխավորած «Սաարուն» կոալիցիան, հայտարարել են, որ չեն մասնակցի Իրաքի  ընտրություններին ավելի շատ հնարավորություններ տալու ԱՄՆ-ի աջակցությամբ գործող խմբավորումներին:

Երկրորդ նպատակն է`վարկաբեկել Իրաքի Հաշդ ալ-Շաբի խմբավորմանը, որպեսզի օգտվի երկրում տիրող անապահով մթնոլորտից այս խմբի և դիմադրությանը և ժողովրդական մոբիլիզացիային աջակցող քաղաքական կուսակցությունների դեմ որպեսզի այս ժողովրդական խումբը և քաղաքական կուսակցություններն ու հոսանքները իրաքցի ժողովրդի աչքում ներկայացնել որպես անարդյունավետ խմբեր: