Օգոստոս 02, 2021 10:47 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Զգուշացում՝ Ռուսաստանի ընտրություններին օտարերկրացիների ներգրավվածության կապակցությամբ

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարշկինը նախազգուշացրել է Ռուսաստանի Դումայի և նախագահական ընտրությունների ժամանակ հնարավոր սադրիչ գործողությունների մասին: «Մեր երկրի ընդդիմությունը լիարժեք պատրաստ է սադրիչ գործողություններ իրականացնելուն», - ասել է նա: Նարշկինը հավելել է, որ սադրանքները հնարավոր են 2021 և 2024 թվականներ ընտրությունների ժամանակ:

Այս տարվա սեպտեմբերի 19 -ին Ռուսաստանում կանցկացվեն տարբեր մակարդակների ընտրություններ, որոնցում կընտրվեն Ռուսաստանի Դումայի և 39 շրջանների տեղական խորհուրդների անդամները և 9 նահանգապետերի ներկայացուցիչներ: Ռուսաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի մարտին:

Ռուսաստանի հետախուզության բարձրաստիճան պաշտոնյայի զգուշացման համարորպես հիմք են ծառայել ԱՄն-ի որոշ քայլեր, այդ թվում՝ Ռուսաստանում Արևմուտքի ուղղակի և անմիջական միջամտության փորձը, որի նպատակն է`ռուսների մոտ ակսկածներ առաջացնել ընտրությունների վերաբերյալ և ստիպել չմասնակցել դրանց, ինչի արդյունքում կնվազի Ռուսաստանի կառավարության օրինականությունը, ինչպես նաև բողոքի ցույցերն ու անկարգությունները խրախուսելը:

Արևմտյան միջամտության նպատակը Ռուսաստանն ապակայունացնելն է, բողոքի ակցիաներ  հրահրելը և, ի վերջո,  Ռուսաստանում իրենց ցանկալի զարգացումների ձևավորման համար ենթահող ստեղծելը:

Այս շրջանակում Եվրոպան ու ԱՄՆ-ն  ավելացնում են ՌԴ ընդդիմության ֆինանսական  և  լրատվական աջակցությունը, այդ երկրի ներքին իրավիճակի վերաբերյալ  բացասական պատկեր ներկայացնելը: Բրյուսելն ու Վաշինգտոնը ցանկանում են, որ Ռուսաստանում իշխանության գա ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնու  նման արևմտամետ գործիչ: Սակայն, Արևմուտքից ընդդիմության ակնհայտ կախվածության և ռուսների տեղեկացվածության արդյուքնում, նրանք չեն կարողացել հասնել իրենց նպատակներին:

Հակառուսական քաղաքականության շրջանակում,   ԱՄՆ-ն և ԵՄ որոշ երկրներ, վերջին ընտրություններում Մոսկվայի կառավարության և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ ուղղակի քարոզչություն և մեդիա պատերազմ իրականացրեցին

  ԱՄՆ -ն բազմիցս բացահայտորեն միջամտել է Ռուսաստանի  ընտրություններին, ինչպես նաև խրախուսել ընդդիմությանն անցկացնել բողոքի ցույցեր  և հանրահավաքներ և բողոքել խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների արդյունքների դեմ:

  Պուտինի քաղաքականությունն ու գործողությունները երբեք դուր չեն եկել Արևմուտքին, հատկապես ամերիկացիներին: Ռուսաստանն ինչպես Վենեսուելան, այն անկախ երկրներից է, որ  դեմ է աշխարհում արևմտյան գերիշխանությանը, և հակազդում է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով ԱՄՆ -ի   ռազմական ներկայությանը:

Ռուսաստանի արևմտամետ ընդդիմությունը՝ Նավալնիի գլխավորությամբ, խստորեն քննադատում է Ռուսաստանի ընտրական գործընթացը և ընդդիմությանն  ընտրական գործընթացից հեռացնելու ջանքերը:

Նավալնին ներկայումս բանտում է՝ հանցագործություն իրականացնելու մեղադրանքով, իսկ ԱՄՆ -ն և Եվրամիությունը  քաղաքական ճնշում և պատժամիջոցներ են կիրառել Մոսկվֆայի նկատմամբ՝ փորձելով ստիպել ազատ արձակել նրան: 

Ռուսաստանում ընդունված՝ Ծայրահեղականության մասին օրենքի համաձայն, որն ընդունվել է 2021 թվականի հունիսին, ծայրահեղական խմբերի առաջնորդները, կողմնակիցները և բարձրաստիճան անդամները չեն կարող մասնակցել ընտրություններին:

Ռուս  պատգամավոր Անդրեյ Կլիմովը հայտարարել է.  «Որևէ քաղաքակիրթ երկիր թույլ չի տա ծայրահեղականներին մուտք գործել պետական կառույցներ»:

Ծայրահեղականության մասին օրենքն իրավական խոչընդոտ է հանդիսացել Նավալնիի, քաղաքական  պաշտոնյաների և նրա կողմնակիցների համար և փաստորեն կանխել է Արևմուտքի ջանքերն ուղղված ընտրությունների միջոցով Ռուսաստանի իրավական ինստիտուտների ներթափանցմանը:

Պիտակ