Օգոստոս 02, 2021 19:00 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իսրայելը լրտեսում է Ադրբեջանի ժողովրդին ու կառավարությանը

Իսրայելի ցեղապաշտ ​​ռեժիմի նկատմամբ Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաների միակողմանի վստահությունը հերթական անգամ ապացուցեց Բաքվի կառավարության քաղաքականության սխալ լինելը:

Տարածաշրջանային և աշխարհի ԶԼՄ -ների բացահայտումները վկայում են այն մասին, որ  սրայելական NSO (Pegasus) ընկերության լրտեսող ծրագրերը գաղտնալսել են Ադրբեջանի պաշտոնատար անձանց բջջային հեռախոսները:

Ադրբեջանում կոռուպցիայի դեմ պայքարող լրագրողների կենտրոնը հայտարարել է, որ իսրայելական լրտեսող  (Pegasus) ծրագիրը գաղտնալսում է Ադրբեջանի նախագահի կնոջ, առաջին փոխնախագահ՝ Մեհրիբան Ալիևայի  և ավելի քան հազար լրագրողների ու պետական ​​բարձրաստիճան պաշտոնյաների բջջային հեռախոսները:

Կասկած չկա, որ լրտեսական գործողությունները, աշխարհի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներին և առաջնորդներին շահագործելու տարբեր մեթոդների օգտագործումը, ինչպես նաև վնասակար ծրագրակազմերի արտադրությունն ու կիրառումը դարձել են Երուսաղեմի օկուպացիոն ռեժիմի հիմնական բնույթը:

Հաշվի առնելով իսրայելական Pegasus լրտեսական ծրագրի արտադրության և շահագործման նպատակները, պետք է ասել, որ բոլոր այն երկրները, որոնք գնել են այն և օգտագործել այն իրենց հակառակորդների զանգերը գաղտնալսելու համար, ամենաշատն են վնասվել: Հատկապես որ տարածաշրջանի և աշխարհի երկրների այս կարգի ղեկավարները ստիպված կլինեն ժամանակ առ ժամանակ դրական արձագանքել Սիոնիստական ​​ռեժիմի ոչ լեգիտիմ պահանջներին:

Արևմտյան Ասիայի և Միջին Ասիայի տարածաշրջանի ու Հարավային Կովկասի մի շարք երկրներ Իսրայելի ռասիստական ​​ռեժիմի սպառնալիքների թիրախում են:

Ըստ արևմտյան ԶԼՄ-ների հաղորդման, Ադրբեջանը, Ղազախստանը, Բահրեյնը, Հունգարիան, Հնդկաստանը, Մեքսիկան, Մարոկկոն, Ռուանդան, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ -ն ամենաշատն են լրտեսական ծրագրեր օգտագործել իրենց ընդդիմադիրների դեմ:

Այդ երկրներն, ըստ էության, դիմագրավում են այնպիսի մեղադրանքների հետ, ինչպիսիք են Իսրայելի արտադրած լրտեսական ծրագրերի օգտագործումը՝ քաղաքական գործիչների, իրավապաշտպանների, լրագրողների և կորպորատիվ ղեկավարների հեռախոսները գաղտնալսելու համար:

Ուշագրավ կետն այն է, որ բոլոր երկրները, որոնք օգտագործել են Pegasus լրտեսական ծրագիրը, հերքել են դրա օգտագործումը:

Հարկ է նշել, որ Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաների կողմից ընդդիմության և իրավապաշտպանների դեմ իսրայելական գաղտնալսման ծրագրերի օգտագործումը տեղի է ունենում այն դեպքում, երբ ապացույցներ են ներկայացվել, որ Սիոնիստական ​​ռեժիմի լրտեսական կազմակերպությունը՝ Մոսադը գաղտնալսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և նրա ընտանիքին:

Վերջին երեք տասնամյակների ընթացքում իսրայելական լրտեսական գործակալությունը (Մոսադ)՝ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և հատկապես Իլհամ Ալիևի աջակցությամբ, մեծ ներկայություն ունի Հարավային Կովկասի այս մահմեդական երկրում և զգալիորեն մեծացրել է իր ներազդեցությունը Ադրբեջանի վարչական, քաղաքական , տնտեսական, ռազմական և մշակութային կառույցներում:

Սիոնիստ պաշտոնյաները կրկնապատկել են Բաքվի պետական ​​պաշտոնյաներին և նույնիսկ իշխանամետ և հակակառավարական լրագրողներին լրտեսելու իրենց ջանքերը՝ Ադրբեջանում իրենց ազդեցությունն ավելի ամրապնդելու և այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին հետագայում շահագործելու նպատակով:

Այս կապակցությամբ Բրիտանիայի համալսարաններում կիբեռանվտանգության պրոֆեսոր, IT ոլորտի փորձագետ՝ Ալեն Վուդվորդն ասել է.«Pegasus-ը, հավանաբար, գաղտնալսման ամենահզոր գործիքներից մեկն է, այնպես որ կարծես ձեր հեռախոսը դնում եք ուրիշի ձեռքում: Սակայն կան ծրագրեր, որոնք գաղնալսման այդ ծրագրերի դեմ են աշխատում»:

Այնուամենայնիվ, Ադրբեջանի պաշտոնատարների նկատմամբ իսրայելական Pegasus լրտեսական ծրագրերի կիրառման վերաբերյալ աշխարհի ԶԼՄ-ների բացահայտումների ընդհանուր ամփոփման մեջ պետք է ասել, որ Ադրբեջանը ենթարկվում է Իսրայելի ռասիստական ​​ռեժիմի ամենամեծ սպառնալիքներին: Ի լրումն Ադրբեջանում զգալի ազդեցության, Իսրայելի ռասիստական ​​ռեժիմը, Իլհամ Ալիևի պետական ​​պաշտոնյաների վերահսկողության ներքո, փորձում է մահմեդական այդ երկրում նախաձեռնող լինել: Ակնհայտ է, որ  այս ընթացքը հետագայում կմեծացնի Ադրբեջանի մուսուլման ժողովրդին հասցված վնասը և անուղղելի վնաս կպատճառի իսլամական այդ երկրին:

Պիտակ