Օգոստոս 03, 2021 12:36 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Փաշինյանը կրկին նշանակվել է վարչապետի պաշտոնում

ՀՀ Ազգային ժողովի առաջին նիստում, 47-ամյա Նիկոլ Փաշինյանը նշանակվել է վարչապետի պաշտոնում:

Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնություն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած թեկնածու Նիկոլ Փաշինյանին:

Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելուց երկու տարի անց Նիկոլ Փաշինյանը փորձեց տարածքներն Ադրբեջանին հանձնելով, օրակարգի մեջ մտցնել խաղաղության հաստատումը:

Իրականում, Հայաստանի վարչապետի այս ցանկությունը հնարավոր դարձավ պատերազմով: Այն պայմաններում, երբ վերջին տարիներին Փաշինյանը խոսում էր Ադրբեջանի հետ հակամարտությանը վերջ դնելու մասին:

Փաշինյանը արևմտամետ դիրքորոշում որդեգրելով, հեռացավ Ռուսաստանից: Սակայն Ղարաբաղի երկրորդ պատերազմում հայաստանը ձախողեց: Այդ պարտությունը Հայաստանի կառավարության ամենաբարձրաստիճան պաշտոնյային հուշում է, որ այդ քաղաքականությունը շարունակելով հնարավոր չէ մնալ իշխանության ղեկին:

Վերջին ամիսների ընթացքում, Փաշինյանի Մոսկվա այցելությունները և Կրեմլի պաշտոնատարների հետ նրա հանդիպումները վկայում են այն մասին, որ Փաշինյանը դաս է քաղել իր սխալ քաղաքականություններից: 

Այդպիսով, ակնկալվում է, որ Ռուսաստանի հետ մերձեցման քաղաքականությունը և Մոսկվա-Երևան հարաբերությունների վերակառուցումը Երևանի նոր կառավարության օրակարգում է:

Այդպիսով հավանաբար փոխվելու են Փաշինյանի կառավարության քաղաքականությունները հարևան պետություններինկատմամբ:

Հայաստանը միշտ հարգալից և հավասարակշռված վերաբերմունք է դրսևորել Իրանի նկատմամբ: Անկախությունից ի վեր, վերջին երեք տասնամյակներում, Հայաստանում իշխող բոլոր կառավարությունները ձգտել են ընդլայնել Իրանի հետ հարաբերությունները:

Սակայն թվում է, որ Երևանի նոր կառավարությունըշարունակելու է թշնամությունը Անկարայի հետ:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն՝ Ռուբեն Սաֆրաստյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է.«Թուրքիայի մարտավարական նպատակն էր ուժեր տեղակայել ադրբեջանա-հայկական շփման գծերում, սակայն նրան չհաջողվեց հասնել իր ամենակարեւոր նպատակին՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայմանը: Թուրքիան մտադիր է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը վերածել իր ազդեցության գոտու՝ որպեսզի կարողանա ծանր հարվածներ հասցնել  Հայաստանի Հանրապետությանը և Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետությանը, սակայն ռուսական կողմը դա թույլ չի տա»:

Այդպիսով հարկ է նշել, որ Հայաստանի նոր կառավարությունը մտադիր է մերձենալ Ռուսաստանին և վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ: Նաև կարելի է կանխատեսել, որ Հայաստանի նոր կառավարությունը ձգտելու է ընդլայնել հարաբերություններն Իրանի հետ:

Պիտակ