Օգոստոս 01, 2021 17:59 Asia/Tehran
  • Չինաստանն ընդգծել է երկրի պատրաստվածության անհրաժեշտությունը ռազմական մարտահրավերներին դիմակայելու համար

Չինաստանի նախագահը հայտարարել է,որ այդ երկրի բանակը պետք է պատրաստ լինի դիմակայելու Աֆղանստանի սահմանին տիրող անվտանգության հետ կապված մտահոգություններին ու ռազմական մարտահրավերներին:

Չինաստանի նախագահ Սի Ծինփինին  Newsweek-ին  տված հարցազրույցում ասել է.«Այս երկիրը պետք է  պատրաստ լինի մինչև 2021 թվականի սեպտեմբերի 11-ը, Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս գալուց հետո սպասվող  պոտենցիալ ռազմական մարտահրավերներին դիմակայելու համար»:

Չինաստանի ժողովրդա-ազատագրական  բանակի հիմնադրման 94 -րդ տարեդարձին ընդառաջ, Չինաստանի նախագահը խոսել է  այդ երկրի ռազմական ուժերի ամրապնդման մասին:

Չինաստանի ԱԳ նախարար Վան Իին վերջերս ասել էր.«Աֆղանստանից ամերիկյան ուժերի դուրս գալը կարող է հիմք հանդիսանալ  չինական Սինցզյանում ույղուր անջատականների   դիվերսիոն գործողությունների  համար»:

Չինաստանի նախագահը նաև ասել է, որ ժամանակակից սոցիալիստական ​​երկիր  ստեղծելու և երկրորդ հարյուրամյակի նպատակին հասնելու համար ազգային պաշտպանությունն ու բանակը պետք է ավելի կարևոր կարգավիճակում լինեն, ուստի պետք է  արագացնել ազգային պաշտպանության և հզոր բանակի ամրապնդումը:

Պիտակ