Օգոստոս 01, 2021 18:37 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - 14 աֆրիկյան երկրների միասնական դիրքորոշումն ընդդեմ Աֆրիկյան միությունում որպես դիտորդ Իսրայելի անդամակցության

Շաբաթ օրը, Ալժիրի «Ալ-Վաղե» հեռուստաընկերությունը հայտարարել է, որ պաշտոնապես սկսել է աֆրիկյան խմբի ստեղծման մեխանիզմը ՝ մերժելու Իսրայելի Աֆրիկյան միությանը միանալու որոշումը՝ միության հիմքերը պաշտպանելու և Պաղեստինի արաբական պետությանը սատարելու նպատակով:

Ալժիրից բացի 13 այլ երկրներ՝ Հարավաֆրիկյան հանրապետությունը, Թունիսը, Էրիթրեան, Սենեգալը, Տանզանիան, Նիգերը, Կոմորյան կղզիները, Գաբոնը, Նիգերիան, Զիմբաբվեն, Լիբերիան, Սեյշելները և Նիգերը պահանջում են, որ Սիոնիստական ​​ռեժիմը չմիանա Աֆրիկյան միությանը: Նախկինում Նամիբիան հայտարարել էր, որ դեմ է Իսրայելի անդամակցությանը Աֆրիկյան միությանը ՝ շեշտելով, որ Թել Ավիվի անդամակցության որոշումը հակասում է Աֆրիկյան միության նպատակներին և սկզբունքներին:

Այս 14 երկրների համատեղ դիրքորոշման հայտարարումը՝ ընդդեմ Աֆրիկյան միությանը Իսրայելի դիտորդ անդամակցության, վկայում է Աֆրիկայում ուժեղ հակասիոնիստական ​​մթնոլորտի և մոտեցման մասին, չնայած Աֆրիկյան երկրներ ներթափանցելու Թել Ավիվի լայնածավալ ջանքերին, Սուդանի և Մարոկոյի նման երկրների հետ հարաբերություններ հաստատելով կամ աֆրիկյան հաստատություններում, հատկապես Աֆրիկյան միությունում ներկայություն ունենալով: Տասնամյակներ շարունակ Սիոնիստական ​​ռեժիմը փորձում է դուրս գալ տարածաշրջանային մեկուսացումից, և հասանելիություն ունենալ աֆրիկյան երկրների ռեսուրսներին, օբյեկտներին և ակտիվներին: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության ավարտին, ով աննախադեպ քայլեր ձեռնարկեց հօգուտ Թել Ավիվի, Վաշինգտոնը Սուդանին և Մարոկոյին ստիպեց կարգավորել հարաբերությունները Թել Ավիվի հետ: Այնուհետև Իսրայելը, ենթադրելով, որ կարող է իր ներկայությունն ու ազդեցությունն ընդլայնել Աֆրիկայում, դարձավ Աֆրիկյան միության դիտորդ անդամ: Ալժիրի արտգործնախարար Ռամաթան Լամամրան հայտարարել է, որ իր դիվանագիտությունը երբեք անտարբեր չի մնա առանց աֆրիկյան միության հետ խորհրդակցելու Իսրայելի և Աֆրիկյան միության նման գործողությունների առջև:

Իսրայելը նախկինում ևս Աֆրիկյան միասնության կազմակերպությունում դիտորդ անդամ է եղել, սակայն 2002 թվականին այդ կոչումից զրկվեց Սիոնիստական ​​ռեժիմը, և Աֆրիկյան միությունը փոխարինեց Աֆրիկյան միասնության կազմակերպությանը:

Սիոնիստական ​​ռեժիմի արտաքին գործերի նախարարությունը հուլիսի 22-ին հաղորդագրություն տարածելով հայտարարեց, որ Ադիս Աբեբայում Թել Ավիվի դեսպան Ալալի Ադամսուն իր հավատարմագրերն է հանձնել որպես Աֆրիկյան միության դիտորդ անդամ: 

Իսրայելի ռեժիմի ԱԳ նախարարը հայտարարոաւթյան մեջ Աֆրիկյան միությանը Թել Ավիվի միանալու օրը կոչել է «տոն» ռեժիմի համար: Չնայած Աֆրիկյան միությանը որպես դիտորդ անդամակցության վերաբերյալ Իսրայելի ակնհայտ գոհունակությանը, այդ անդամությունը չեղարկելու համար, միության անդամ առնվազն 14 պետությունների միասնական գործողությամբ, Սիոնիստական ​​ռեժիմի համար պետք է մղձավանջային օրեր սպասել: Իհարկե, Աֆրիկյան միությանը Իսրայելի դիտորդ անդամակցությանն ընդդիմանալը չի սահմանափակվել միայն աֆրիկյան երկրներով:

Կարևոր կետն այն է, որ Իսրայելի ՝ Աֆրիկյան միությանը միանալուն դեմ արտահայտվող 14 երկրների շարքում են մայրցամաքի որոշ կարևոր երկրներ, ինչպիսիք են Հարավաֆրիկյան հանրապետությունը​​՝ որպես ամենազարգացած աֆրիկյան երկիրը, Նիգերիան՝ որպես մայրցամաքի ամենախիտ բնակեցված երկիրը, և Ալժիրը՝ որպես ամենաընդարձակ աֆրիկյան երկիրը: 

Հարավաֆրիկյան հանրապետությունն այդ քայլն անվանել է «անարդար»: Իհարկե, Աֆրիկյան միության պաշտոնատարները չեն կարող անտեսել Աֆրիկյան միությանը Իսրայելի դիտորդական անդամակցության նկատմամբ այս երկրների բացասական վերաբերմունքը, և նրանք ստիպված կլինեն վերանայել այդ հարցում:

Պիտակ