Օգոստոս 02, 2021 16:50 Asia/Tehran
  • Արթուր Դավթյանը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ Արթուրը Հայաստանի Հանրապետության պատմության առաջին օլիմպիական մեդալակիրն է մարմնամարզությունում։

Առաջին ցատկի ժամանակ Արթուր Դավթյանը հավաքեց 14․800 միավոր, երկրորդ ցատկի ժամանակ մի փոքր վրիպում թույլ տվեց վայրէջքի ժամանակ և ստացավ 14․666 միավոր։ Նրա միջին միավորը կազմեց 14․733 և ոսկե մեդալակիրից՝ հարավկորեացի Շին Ջիհվանից հետ մնաց ընդամենը 0․05 միավորով։

lragir.am

Պիտակ