Օգոստոս 02, 2021 18:33 Asia/Tehran
  • Ադրբեջանը պնդում է որ հայական ուժերը Նախիջևանում կրակ են բացել Ադրբեջանի դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի առավոտյան հայտարարել է Նախիջևանում հայկական ուժերի կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու և փոխադարձ հրաձգության մասին:

Անատոլու գործակալության հաղորդման համաձայն,  հայտարարության մեջ նշել է. «Օգոստոսի 2 -ին, ժամը 03.27 -ին, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները թեթև զենքով կրակ են բացել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Հեյդարաբադ քաղաքում ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը միջադեպի հետևանքով զոհերի և վիրավորների մասին չի հայտարարել, սակայն նշել է է որ պատասխանել է հարձակմանը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հավելել է.«Այս պահին իրավիճակն այս հատվածում կայուն է, և մեր ստորաբաժանումները վերահսկում են իրավիճակը»:

Հայկական աղբյուրները կիրակի օրը հայտարարել էին, որ Վարդենիսի շրջանի մերձակայքում խոցել են ադրբեջանական բանակին պատկանող անօդաչու թռչող սարք: