Օգոստոս 02, 2021 19:00 Asia/Tehran
  • Բրիտանիայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ

Երկուշաբթի օրը Թեհրանում Բրիտանիայի ժամանակավոր հավատարմատարը, դեսպանի բացակայության ժամանակ, կանչվել է Իրանի ԱԳՆ Իրանի դեմ Բրիտնիայի արտգործնախարարի կողմից հնչեցրած մեղադրանքների դեմ բողոք ներկայացնելու համար:

Հանդիպման ընթացքում Իրանի ԱԳՆ Արևմտյան Եվրոպայի բաժնի ղեկավարը, ափսոսանք հայտնելով  Բրիտանիայի արտգործնախարարի անհիմն մեղադրանքի համար, ընդգծեց, որ այս հապճեպ, հակասական և չհիմնավորված հայտարարությունները անընդունելի և խստորեն դատապարտելի են:

Իրանի ԱԳՆ Արևմտյան Եվրոպայի բաժնի ղեկավարը հավելել է ,որ Իրանը Պարսից ծոցը միշտ համարել է անվտանգ անցուղի նավերի համար և փորձել է ամրապնդել դրա անվտանգությունը: Պարսից ծոցում անկայունության աղբյուրը ոչ թե Իրանն է, այլ արտատարածաշրջանի երկրների նավերի և զորքերի առկայությունը:

Նա նախազգուշացնելով Սիոնիստական օկուպացիոն ռեժիմի կամ այլոց արկածախնդրության մասին, Իսլամական Հանրապետության հստակ քաղաքականությունը համարեց ինքնապաշտպանություն և վճռական պատասխան ժամանակին և տեղին ցանկացած արկածախնդրության:

Բրիտանիայի դեսպանության ժամանակավոր հավատարմատարը խոստացել է հնարավորինս շուտ  այդ մասին զեկուցել Լոնդոնին:

Օմանի ջրերում իսրայելական նավի վրա հարձակումը դատապարտող հայտարարության մեջ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռոբը նշել է, որ հավանական է, որ Իրանն է  իրականացրել այդ  հարձակումը: