Օգոստոս 03, 2021 11:25 Asia/Tehran
  • Կիբեր հարձակումներ. Միջազգային համակարգի դերակատարների թշնամական հարաբերությունները մտնում են նոր  փուլ

Կիբեր հարձակումների հետևանքով,  միջազգային համակարգի դերակատարների թշնամական հարաբերությունները մտնում են նոր  ու լարված փուլ: Տարբեր երկրները  փորձում են զարգացնել իրենց հնարավորություններն այս ոլորտում, և ամենայն հավանականությամբ, միջազգային ասպարեզում կսահմանվեն հատուկ կանոններ և կանոնակարգեր  

ԻՌՆԱ -ի փոխանցմամբ ՝ կիբերհարձակումները նոր զենք են, որով երկրների թշնամական հարաբերություններում հաստատվում են նոր հավասարումներ: Լայնածավալ կիբերհարձակումները սովորաբար իրականացվում են մի երկրի կողմից՝ մեկ այլ երկրի   համակարգչային ցանցերին միանալու միջոցով պետական ենթակառուցվածքներին վնաս հասցնելու նպատակով:

 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերջերս սպառնացել է, որ այդ երկրի դեմ խոշոր կիբերհարձակումները կարող են հանգեցնել իսկական պատերազմի:

Ազգային հետախուզական գործակալություն կատարած այցի ժամանակ, Բայդենը հայտարարել է. «Կարծում եմ, որ եթե մենք ներգրավվենք որևէ երկրի հետ պատերազմի մեջ,  ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա կիբերհարձակումների պատճառով, որոնց (նման հարձակումների)  հնարավորություններն ընդլայնվում ու զարգանում են երկրաչափական պրոգրեսսիայով»:

Ամերիկացի պաշտոնյաները համոզված են, որ կիբեր հարձակումներն իրականացվում են Ռուսաստանի ու Չինաստանի կողմից: