Հունվար 10, 2023 16:29 Asia/Tehran
  • ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն ընտանիքի հետ այցելել է Նոր Ջուղա

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանն ու նրա ընտանիքի անդամներն այցելել են Սպահան։

Տեղեկությունը հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։

Նա հանդիպում է ունեցել թեմակալ առաջնորդ տեր Սիփան եպիսկոպոս Քեչեճյանի, Թեմական և Կրոնական խորհուրդների ատենապետներ Նոել Մինասյանի, Վրեժ Տեր-Մարտիրոսյանի, Զավեն Սիմոնյանի և Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արբի Բաբայանի հետ ու շրջայց կատարել Սուրբ Ամենափրկիչ վանքի զբոսաշրջային բաժինները, այցելել Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիր, իսկ երեկոյան՝ «Արարատ» միություն, որտեղ հանդիպել է միության կենտրոնական վարչության անդամներին։

Դեսպանը այցելել է նաև Սպահան քաղաքի տեսարժան վայրեր, մասնակցել սուրբ Ճրագալույցի տոնի առիթով Ստեփանոս եկեղեցում մատուցված պատարագին, իսկ հունվարի 5–ի առավոտյան՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ սուրբ Բեթղեհեմ եկեղեցում տեղի ունեցած պատարագին։

 

Պիտակ