Հունվար 29, 2023 18:15 Asia/Tehran
  • Իրանում ՀՀ դեսպանատունը ցավակցել է Խոյ քաղաքում երկրաշարժից մահացածների ընտանիքներին

Իրանում Հայաստանի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնել Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից մահացածների ընտանիքներին։ Տեղեկությունը հայտնում է դեսպանության մամուլի ծառայությունը։

«Թեհրանում Հայաստանի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնում Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Իրանի Խոյ քաղաքից 34 կմ հարավ–արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: Երկրաշարժի հետևանքով մահացել է 3 մարդ, տուժել է 447–ը։

Երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում ու Երևան քաղաքում։

armeniasputnik.am

Պիտակ