Սեպտեմբեր 19, 2023 16:02 Asia/Tehran

Ադրբեջանի Հանրապետությունը հայտարարել է Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսելու մասին։ Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Բաքուն թիրախավորել է հայկական ուժերի դիրքերը Ղարաբաղում։

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը շտապ հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ եւ քննարկել ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները: Այս մասին հաղորդում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ղարաբաղյան կողմը դիմում է ադրբեջանական կողմին՝ անհապաղ դադարեցնել կրակը եւ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշաններն են միացել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ՆԳՆ խոսնակ Հունան Թադեւոսյանը:«Կրակոցները միանգամից սկսվեց: Էս պահին էլ չեն դադարում կրակոցները, օդային տագնապի ազդանշաններն են միացել: Դեռ էս պահին էլ հստակ տեղյակ չենք, թե որ կողմերի վրա են խփում»,- ասաց Հունան Թադեւոսյանը:

Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:«Խնդրում և հորդորում ենք մնալ ապաստարաններում, ձեռնպահ մնալ համացանցում տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից` հետևելով միայն պաշտոնական լրահոսին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի գործողությունները ոչ այլ ինչ են, քան էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականություն, և այն իրականացնելով, Բաքուն շահարկում է հումանիտար միջանցքի և մարդասիրության այլ կեղծ օրակարգեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Հայաստանի Հանրապետությունը ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ և Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական ագրեսիային։

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից  իրականացվող ռազմական ագրեսիայի հետևանքով Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 6-7 երեխա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տեղեկությունը հաստատեցին «Արևիկ» բուժմիավորումից։