ԱԱԾ-ն կանխել է Հայաստանում իշխանությունը յուրացնելու դեպք
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է իշխանությունը յուրացնելու դեպքի բացահայտման ու այն կանխելու մասին։
Ըստ հաղորդագրության՝ ութ հոգանոց մի խումբ, որ ԱԱԾ-ի ներկայացմամբ, կրում են հակաիշխանական հայացքներ, կառավարության անդամների և ղեկավարի նկատմամբ գաղափարական թշնամանք, պայմանավորվածություններ են ձեռք բերել իրենց մոտ պահվող զենքով բռնություն գործադրել, սպառնալիքով զավթել իշխանությունը:
ԱԱԾ-ն նշում է, որ նրանք ձեռք են բերել հեռահաղորդակցության սարքեր, հեռախոսային ու այլ կապը խլացնող սարքեր և այլն։
Հայաստանում հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով ձերբակալված ութ անձանց թվում էր նաև Երևանի նախկին քաղաքապետ, Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր՝ Ալբերտ Բազեյանը:
Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են վարութային գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները, հանցավոր խմբի կազմում ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար»,- ասվում է ԱԱԾ հաղորդագրությունում:
Այս լուրը հրապարակվել է այն ժամանակ, երբ անցած չորեքշաբթի օրվանից, Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հարցում Նիկոլ Փաշինյանի գործողությունից դժգոհ քաղաքացիները ցույց են անցկացրել Երևանում և բախվել ոստիկանական ուժերի հետ։ Ընդդիմությունը Փաշինյանին մեղադրում է Հայաստանին դավաճանելու մեջ: