Ստեփանակերտի բենզալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր եւ վիրավորներ
Սեպտեմբեր 25, 2023 19:21 Asia/Tehran
Քիչ առաջ պայթյուն է տեղի ունեցել Ստեփանակերտի հարևանությամբ՝ Հայկազովի բենզալցակայաններից մեկում։ Այս տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Բենզալցակայանը քաղաքից դուրս է։ Այդտեղից մարդկանց բենզին էին տալիս, ովքեր որ Հայաստան են մեկնում։ Ենթադրվում է, որ կլինեն տուժածներ ու զոհեր, սակայն ոչինչ առայժմ հստակ չէ»,- ասաց Հակոբյանը։
MediaHub-ի տեղեկություններով՝ պայթյունի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ։ Լցակայանում պայթել է բենզինով ցիստերնը: Սա այն ցիստերն է, որտեղից մարդկանց պետք է բենզին տրամադրեին Հայաստան տեղահանվելու համար: Տարածքում տասնյակ մարդիկ կային, որոնք իրենց հերթին էին սպասում։