Փետրվար 23, 2024 19:41 Asia/Tehran
  • Իրանը պատրաստ է ռազմական դաշինք կնքել Հայաստանի հետ եւ ուժեր տեղակայել Սյունիքում. Ռազմական փորձագետ

Իրանը Հայաստանին հայտարարում է, որ հարկավոր է ճշգրտորեն պահպանել այն պայմանավորվածությունները, որոնք մենք ձեռք ենք բերել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

«Այսինքն ենթադրելի է, որ իրանական կողմից եղել են առաջարկություններ, որոնք մերոնք կամ չեն ընդունել, կամ համաձայնել են, բայց չեն իրականացնում, եւ Իրանը կտրուկ հարցը դնում է, ասելով՝ այն,ինչ պայմանավորվել ենք, պետք է կյանքի կոչել:

Իրանը պատրաստ է ռազմական դաշինք կնքել Հայաստանի հետ եւ ուժեր տեղակայել Սյունիքում: Իրանական կողմը կենսականորեն շահագրգռված է, որ Սյունիքը մնա հայապատկան: Նա նաեւ շահագրգռված էր, որ Արցախը իր 12 հազար քկմ-ով մնար հայապատկան ,ուղղակի բացահայտ չէր ասում: Հիմա բաց տեքստով ասում են՝ կարող ենք անգամ զորքեր տալ, էլ զենքի մասին չեմ խոսում: Մենք հուսալի, որակյալ սպառազինություն ստանալու հնարավորությունը թողած Ֆրանսիայի հետ ներկայացում են խաղում»,-ասաց նա:

Ջամալյանի խոսքով, Իրանը պատրաստ է այդ ամեն ինչին, միայն թե Սյունիքը մնա հայկական. «Եթե այդ միջանցքը Սյունիքով անցավ, բոլորն էլ հասկանում են, որ Սյունիքի  անկումը լինելու է հակաիրանական հեռահար դավադիր պլանների մի մասը: Սյունիքը դառնալու է պլացդարմ Իրանի դեմ: Եթե մենք սա ընդունեինք, իրանական կողմի արձագանքը այդքան ցավագին չէր լինի»,-ասաց նա:

 

Պիտակ