Փետրվար 24, 2024 18:38 Asia/Tehran
  • Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ-ն հստակ կոորդինատներ է ներկայացնում

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները փետրվարի 24-ին ժամը 12:30-ի սահմաններում կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից:

ՀՀ ՊՆ-ից նաև հայտնում են, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 24-ին ժամը 12:45-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: