Փետրվար 26, 2024 18:16 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Ոչ ընկեր, ոչ թշնամի․  Մոսկվա-Երևան հարաբերությունների փոփոխությունները  ղարաբաղյան զարգացումների ստվերում

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից և լեռնային Ղարաբաղի կորստից հետո, Երևանը չի ցանկանում կրկնել իր անցյալի սխալները՝ չափից դուրս հույսը դնելով ռազմավարական դաշնակցի վրա։ Սակայն դժվար թե Երևանը խզի հարաբերություններւը Մոսկվայի հետ և հույսը դնի միայն Արևմուտքի վրա։

Ոչ արևմտյան դաշնակցի առումով Երևանի համար ամենաակնհայտ տարբերակն Իրանն է, որն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Իրանը դեմ է արտահայտվել միջանցքին, որը պետք է անցնի Հայաստանի տարածքով  և Ադրբեջանը կապի Նախիջևանին։ Այդ շրջանակում, Իրանը ներկայացրել է Արաքսով անցման նախագիծը։ 
Իրանն ամեն դեպքում Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող գործընկեր է։ Ուստի հայացքն ուղղելով դեպի Արևմուտք, Երևանը պետք է հաշվի առնի նաև տարածաշրջանում Թեհրանի շահերը։ 
Հայաստանը հույսը դնում է նաև Հնդկաստանի վրա, որը Երևանի ուշադրության կենտրոնում հայտնվեց 2020թ պատերազմից հետո։ Պատերազմում Ադրբեջանին աջակցեցին ոչ միայն Թուրքիան ու Իսրայելն այլ նաև Պակիստանը։ Հենց այդ ժամանակ Հնդկաստանի ու Հայաստանի միջև ձևավորվեցին հարաբերություններ, հատկապես՝ սպառազինության ոլորտում, որոնք օրեցօր զարգանում են։ 
Գաղափարական նկատառումներից բացի, Հայաստանը Հնդկաստանին հետաքրքրում է  հատկապես հաշվի առնելով Սև ծովի հետ կապող առևտրային միջանցքն ինչպես նաև այդ երկրի Սյունիքի նահանգի և Իրանի տարածքով Եվրոպայի հետ առևտուր իրականցնելու հնարավորությունը։ 
Հայաստանի դաշնակիցներից որևէ մեկը չի ցանկանում փոխարինել Ռուսաստանին՝ անվտանգության երաշխավորի դիրքում։ Հայաստանը Ռուսաստանից կախվածության մեջ է ոչ միայն անվտանգության, այլ նաև մի շարք այլ ոլորտներում, ինչպես՝ էներգետիկան և տրասնպորտային ուղիները։ Մոսկվայի հետ հարաբերությունները խզելուց Երևանի խուսափելը հասկանալի է։ Ինչպես վերջին շրջանում կրկնում են հայերը՝ «Եթե ի դեմս Ռուսաստանի կորցնենք դաշնակցի, գոնե այնտեղ թշնամի չգտնենք»։ Միամտություն կլինի կարծել, թե Արևմուտքը կկարողանա բոլոր ոլորտներում փոխարինել Ռուսաստանին։
Կրեմլը Հայաստանի  նկատմամբ ճնշման ու Երևանին պատժելու բազմաթիվ լծակներ ունի։ Ռուսաստանը կարող է Բաքվին կանաչ լույս տալ Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար, կտրել Հայաստանին մատակարարվող բնական գազը կամ արտաքսել իր տարածքում ապրող հայերին։   
Ու թեև նման քայլերը մեծ վնաս կհասցնեն Հայաստանին, սակայն վերջինիս չեն վերադարձնի ռուսական ազդեցության գոտի։ Ընդհակառակը՝ դրանք կնպաստեն Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճին ու արևմտյան գործընկերների ավելի ակտիվ փնտրտուքին։ Բացի այդ, Երևանը չի ցանկանում ուղղակի հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ ու փորձում է պահպանել հակառակ թուլացող քաղաքական հարաբերություններին, զարգացող առրտրային հարաբերությունները։ 
Հետևաբար կարելի է հույս ունենալ, որ Մոսկվան ու Երևանը կհաղթահարեն առկա խնդիներն ու կստեղծեն նոր հարաբերություններ, կամ գոնե կբաժանվեն քաղաքակիրթ ձևով։ Սակայն  հետխորհրդային պետությունների հետ Մոսկվայի հարաբերությունների պատմությունը վկայում է, որ Դաշնությունն այդ հարցում այնքան էլ ռացիոնալ չէ։ 

Հեղինակ՝ Ռուսաստանի և Կովկասի հարցերով փորձագետ՝ Մեհդի Սաիֆ Թաբրիզի