Ապրիլ 16, 2024 19:11 Asia/Tehran

Սանկտ Պետերբուրգում հայկական հոգևոր ճեմարան է բացվել, որը եզակի կրթական հնարավորություն է ընձեռում նրանց համար, ովքեր ցանկանում են խորացնել գիտելիքները և դառնալ հոգևորական:

Տեղեկությունը հայտնում է  Հայաստանի  Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

«Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան նորաբաց ճեմարանի նպատակն է ազգային ոգու, քրիստոնյա ինքնության պահպանումը, բանիմաց ու նվիրյալ հոգևորականների պատրաստումը»,– ասված է հաղորդագրությունում:

ՌԴ պետական կրթական չափորոշիչներով գործող ճեմարանն ապահովում է 4-ամյա բարձրորակ կրթություն, որից հետո սաները շարունակելու են ուսումը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի մագիստրատուրայում:

Կրթությունն անվճար է, սաները գիշերում են կրթարանին կից շենքում։

 

Պիտակ