Մայիս 19, 2024 19:42 Asia/Tehran
  • Բագրատ Սրբազանը վաղը կմեկնի Կիրանց

Բագրատ Սրբազանը վաղը կմեկնի Կիրանց: Այս մասին այսօր` մայիսի 19-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը:

«Վաղը ես մեկնելու եմ Կիրանց։ Ովքեր գալու են, ժամը 09:30-ին կհանդիպենք Աբովյանի ճանապարհին տուֆ քարի մոտ (Երևանի հյուսիսային դարպասներ): Մենք այս ընթացքում չենք վերադարձել Կիրանց եւ գտնում եմ, որ կարեւոր է  վերադառնալ այնտեղ»,-ասաց նա:

Բագրատ Սրբազանը նաեւ հայտարարեց, որ երեքշաբթի օրը կհանդիպի հասարակական գործիչների հետ` 13: 00-ին:

 

Պիտակ