Մայիս 22, 2024 10:51 Asia/Tehran

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանում Իրանի դեսպանատանը հարգանքի տուրք մատուցեց ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող այլ պաշտոնյաների հիշատակին։