Մայիս 30, 2024 12:04 Asia/Tehran
  • Իրանի առողջապահության նախարարի հետ քննարկվել են   ՀՀ-ում   դեղագործական երկկողմ ցուցահանդեսի մանրամասները

Ժնև կատարած այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանն հանդիպել է ԻԻՀ առողջապահության նախարարին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

ԻԻՀ առողջապահության նախարար Բահրամ Էյնոլլահիի հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է գործընկերոջը` Իրանի նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիի և բարձրաստիճան  մյուս անձանց մահվան կապակցությամբ:

Հանդիպմանն ընդգծվել է հարևան երկրների հարաբերությունների բարեկամական և բարձր մակարդակը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խմբեր և մշակված ճանապարհային քարտեզի հիման վրա իրականացնել առողջապահության ոլորտում միջգերատեսչական հուշագրով սահմանված կոնկրետ քայլեր: Քննարկվել են աշնանը Հայաստանում սպասվող դեղագործական երկկողմ ցուցահանդեսի մանրամասները:

 

 

Պիտակ