Օգոստոս 05, 2024 17:58 Asia/Tehran
  • Ռուս գեներալ. Հայ ժողովրդին պատմական ողբերգություն է սպասվում

Հայաստան ներթափանցելու Արևմուտքի փորձի մասին զգուշացնելով, ռուս ռազմական մեկնաբանն ասել է, որ Երևանը Մոսկվայից կտրելով՝ հայ ժողովրդին պատմական ողբերգություն է սպասվում։

Հանգստի կոչված գեներալ, ռուս ռազմական մեկնաբան Վիկտոր Բարանեցն ասել է. -Զանգեզուրի միջանցքը Ամերիկայի և ՆԱՏՕ-ի վաղեմի երազանքն է։
Նրանք ցանկանում են կառավարել նախկին խորհրդային երկրները, բայց մենք (Ռուսաստանը) Չինաստանի հետ խոչընդոտում ենք նրանց։

Բարանեցն ասել է․-Ամերիկայի հիմնական նպատակը Հայաստանում Ռուսաստանի ներկայությանը վերջ տալն է. Հայ ժողովուրդը երես չի թեքում Ռուսաստանից, այս մոտեցումն ունի Հայաստանի ղեկավարությունը։ Ռուսաստանից Հայաստանի բաժանումը Ամերիկայի ոսկե երազանքն է. Մի խոսքով, Մոսկվայի և Վաշինգտոնի միջև մեծ կռիվ է Հայաստանի շուրջ։

Այս ռուս գեներալը հավելեց.- Հայաստանի հեռանալը մեզ մեծ անախորժություններ է սպառնում: Վաղ թե ուշ ամերիկացիները պահանջելու են Փաշինյանից վտարել մեր ռազմաբազան: Ես հստակ տեսնում եմ, որ եթե Երևանի և Մոսկվայի հարաբերությունները ընթանան այս սցենարով, ապա հայ ժողովրդին պատմական մեծ ողբերգություն է սպասվում։