«Նավասարդ» հայ-իրանական մշակութային և խոհարարական III փառատոնը․ Բոնաբ քյաբաբ պատրաստող իրանցի խոհարարները ոսկե մեդալ շահեցին
Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում ավանդական դարձած «Նավասարդ» հայ-իրանական մշակութային և խոհարարական փառատոնի շրջանակում, փառատոնի ոսկե մեդալը նվաճեցին Բոնաբ քյաբաբ պատրաստող իրանցի խոհարարները։
Օգոստոսի 10-ին Սիսիանում մեկնարկեց արդեն ավանդական դարձած «Նավասարդ» հայ-իրանական մշակութային և խոհարարական III փառատոնը։
Փառատոնը կազմակերպում են Զբոսաշրջության հայկական ֆեդերացիան և Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպությունը՝ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ եւ ՀՀ Սյունիքի մարզի ղեկավարության, Սիսիանի քաղաքապետարանի, ՀՀ-ում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության համագործակցությամբ։
Նավասարդ փառատոնը տեղի է ունենում մի քանի հիմնական ոլորտներում. առանձնացված է տարածք հայկական և իրանական ճաշատեսակների պատրաստման և ներկայացման համար, դեկորատիվ և կիրառական արվեստի ապրանքների, երաժշտական և գեղարվեստական մասի ներկայացման, մրցութային հանձնաժողովի և հայ ու իրանական խոհարարների մրցույթի համար։
Այս տարվա փառատոնն ավելի աշխույժ դարձավ խոհարարական մրցույթով։ Հայաստանից և Իրանից մասնակիցները մրցեցին, իրենց տաղավարներում պատրաստելով և ներկայացնելով երկու երկրների ազգային ուտեստները, դրանց բազմազանությունն ու պատմությունը։
Փառատոնին մասնակցել են մշակութային խմբեր, արվեստագետներ, խոհարարներ Իրանի 5 նահանգներից՝ Թեհրան, Թավրիզ, Բոնաբ, Համեդան, Սպահան և Խուզեստան քաղաքներից։
«Բոնաբ քյաբաբ» պատրաստողների միության պատվիրակությունը Իրանի այլ նահանգների մրցակիցների և հայ խոհարարների հետ ուժեղ մրցապայքարում կարողացավ նվաճել մրցույթի ոսկե մեդալը և այդպիսով պատիվ բերեց Արևելյան Ատրպատական նահանգի մշակութային և գեղարվեստական խմբերին, որոնք ևս բազում արժանիքներ ունեին։