Փաշինյանը թող գնա Բաքու և ներկայացնի բոլոր խնդիրները՝ տեղահանվածների վերադարձից մինչև մշակութային կոթողների պահպանում. ակցիա Կառավարության շենքի մոտ
«Միասին» շարժումը բողոքի ակցիա է իրականացնում Երևանում՝ Կառավարության շենքի մոտ։
Շարժման մասնակիցները պահանջում են ՀՀ կառավարությունից դիվանագիտական միջազգային օրակարգում ներառել Ադրբեջանից բռնի տեղահանված բնիկ հայ ազգաբնակչության շահերի պաշտպանության հարցը։
«Ավելի քան 30 տարի առաջ Ադրբեջանի ԽՍՀ-ից բռնի տեղահանված 1,2 մլն հայերի անվտանգ վերադարձն Ադրբեջան` իրենց բնակավայրեր. «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն այս պահանջով այսօր ակցիա է իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ»,- այս մասին լրագրողներին ասաց համակարգող խորհրդի անդամ Նարինե Դիլբարյանը։
Պահանջում են,որ Նիկոլ Փաշինյանը գնա Բաքու, մասնակցի COP 29-ին և ներկայացնի բոլոր խնդիրները` գերիների և տեղահանվածների վերադարձը, հայկական մշակութային կոթողների պահպանումը ԼՂ-ում և այլն։
«ՀՀ կառավարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում այս ուղղությամբ»,-ասաց Դիլբարյանը։