Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ․ քննարկվել է Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացը
https://parstoday.ir/hy/news/armenia-i246196-Նիկոլ_Փաշինյանը_հեռախոսազրույց_է_ունեցել_Էրդողանի_հետ_քննարկվել_է_Անկարայի_և_Երևանի_հարաբերությունների_կարգավորման_գործընթացը
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ։ Քննարկվել է Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։
(last modified 2026-06-03T16:11:48+00:00 )
Հունիս 03, 2026 19:37 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ․ քննարկվել է Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացը

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ։ Քննարկվել է Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։

«Զրույցի ընթացքում վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին անցած Կուրբան բայրամ տոնի կապակցությամբ, անդրադարձ է կատարվել Թուրքիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին», - ասված է հաղորդագրության մեջ:

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է՝ ուղղակի առևտրի մեկնարկին ուղղված քայլերի միջոցով։

Նա ընդգծել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար և միշտ կաջակցի այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։