Հայաստանն ունի հրետանային համակարգեր, որոնք ՆԱՏՕ-ի անդամ առաջատար պետություններում համարվում են առաջատար
https://parstoday.ir/hy/news/armenia-i248574-Հայաստանն_ունի_հրետանային_համակարգեր_որոնք_ՆԱՏՕ_ի_անդամ_առաջատար_պետություններում_համարվում_են_առաջատար
«Նույնիսկ դիլետանտ մարդու համար գերակնհայտ է, որ շատ ավելի բարձր է մեր բանակի մարտունակության մակարդակը, քան դրանից առաջ էր, որովհետև ձեր մյուս խմբակցության իշխանությունները մեզ ժառանգություն էին թողել բանակ, որտեղ, օրինակ, դեռ օգտագործման և ծառայության մեջ էին 1930-ականներին արտադրված ԿՍ-19 հրանոթներ»:
(last modified 2026-08-05T13:38:50+00:00 )
Օգոստոս 05, 2026 17:06 Asia/Tehran
  • Հայաստանն ունի  հրետանային համակարգեր, որոնք ՆԱՏՕ-ի անդամ առաջատար պետություններում համարվում են առաջատար

«Նույնիսկ դիլետանտ մարդու համար գերակնհայտ է, որ շատ ավելի բարձր է մեր բանակի մարտունակության մակարդակը, քան դրանից առաջ էր, որովհետև ձեր մյուս խմբակցության իշխանությունները մեզ ժառանգություն էին թողել բանակ, որտեղ, օրինակ, դեռ օգտագործման և ծառայության մեջ էին 1930-ականներին արտադրված ԿՍ-19 հրանոթներ»:

Այս մասին Ազգային ժողովի նիստում ասաց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանի հարցին, թե գնահատեք ՀՀ-ի այսօրվա ռազմական պոտենցիալը 2020 թվականի սեպտեմբերի 26-ի հետ՝ հաշվի առնելով, թե ինչքան զինամթերքի կորուստ ենք ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում, բայց նաև խնդրեց, որ հաշվարկի մեջ չմտցվեն «ՍՈՒ» ինքնաթիռները, որոնք թանկ գնվեցին, բայց օդ չբարձրացան:

«Հիմա մենք ունենք և ցուցադրել ենք հրետանային համակարգեր, որոնք համարվում են առաջատար ՆԱՏՕ-ի անդամ առաջատար պետություններում: Տոննայով զենքի մասին չէ խոսքը:

Այսօրվա դրությամբ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց է տալիս, որ 5000 տանկ ունենալը շատ բան չի երաշխավորում պատերազմի դաշտում, տեխնոլոգիան է առաջնային հիմիկվա բանակում:

Ես լիահույս եմ, որ այն տեմպը, որն ունենք հիմա մեր բանակի տեխնոլոգիական առաջընթացն ապահովելու առումով, այդ տեմպը կշարունակվի, բայց «ՍՈՒ»-երը չենք կարող հանել հաշվարկից: Ինչո՞ւ, որովհետև այդ «ՍՈՒ»-երը հիմա կան, սպառազինված են, «օդ-օդ» տեսակի հրթիռներով ևս, և ամեն ինչ նորմալ է հրթիռների հետ»,- ասաց Ալեքսանյանը: