Իրանը զգուշացրել է, որ ԱՄԷ-ի տարածքից իր դեմ ուղղված ցանկացած գործողություն կարժանանա կոշտ պատասխանի
«Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի խոսնակը հայտարարել է, որ ԱՄԷ-ի տարածքից Իրանի դեմ ուղղված ցանկացած գործողություն կարժանանա «ջախջախիչ և ցավալի» պատասխանի։ Միևնույն ժամանակ, Թեհրանը մերժել է հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակումների մասին է Աբու Դաբիի պնդումը։
ԻՀՊԿ փոխգնդապետ Էբրահիմ Զոլֆաղարին հերքել է ԱՄԷ-ի պաշտպանության նախարարության հայատրարությունը և նշել, որ Իրանի զինված ուժերը վերջին օրերին որևէ գործողություն չեն իրականացրել այդ երկրի դեմ, հավելելով, որ եթե նման գործողություն տեղի ունենար, դրա մասին պաշտոնապես կհայտարարվեր։ Նա այդ պնդումներն անվանել է անհիմն։
Զոլֆաղարին քննադատել է ամերիկյան և իսրայելական ուժերի և սարքավորումների տեղակայումը ԱՄԷ-ում՝ ասելով, որ երկիրը չպետք է դառնա այդ գործողների բազա։ Նրա խոսքով, նման միտումը կհանգեցնի տարածաշրջանում անապահովության աճի։
«Խաթամ ալ-Անբիա» շտաբի խոսնակը զգուշացրել է ԱՄԷ-ի տարածքն Իրանի դեմ օգտագործելու հետևանքների մասին և հայտարարել, որ նման պարագայում Թեհրանի պատասխանը կոշտ կլինի։
Այս հայտարարությունները հնչում են այն իրավիճակում, երբ վերջին շաբաթներին Պարսից ծոցում և դրա շուրջ տարածաշրջանային լարվածությունը սրվել է։