Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արհեստների նախարար. Թշնամու դեմ պայքարում իրանահայերն ու քրիստոնյաները կանգնած են իրանցիների կողքին
https://parstoday.ir/hy/news/daily_news-i245652-Իրանի_մշակութային_ժառանգության_զբոսաշրջության_և_արհեստների_նախարար._Թշնամու_դեմ_պայքարում_իրանահայերն_ու_քրիստոնյաները_կանգնած_են_իրանցիների_կողքին
Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արհեստների նախարարը, անդրադառնալով Իրանի կրոնական փոքրամասնությունների համերաշխությանը, ընդգծեց, որ թշնամու դեմ պայքարում հայ, քրիստոնյա, հրեա և զրադաշտական համայնքները կանգնած են իրանցիների կողքին։
(last modified 2026-05-21T07:23:57+00:00 )
Մայիս 21, 2026 10:53 Asia/Tehran
  • Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արհեստների նախարար. Թշնամու դեմ պայքարում իրանահայերն ու քրիստոնյաները կանգնած են իրանցիների կողքին

Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արհեստների նախարարը, անդրադառնալով Իրանի կրոնական փոքրամասնությունների համերաշխությանը, ընդգծեց, որ թշնամու դեմ պայքարում հայ, քրիստոնյա, հրեա և զրադաշտական համայնքները կանգնած են իրանցիների կողքին։

Սպահան կատարած այցի ժամանակ, անդրադառնալով սիոնիստական ռեժիմի կողմից կրոնական կենտրոնների վրա հարձակմանը, Ռեզա Սալեհի Ամիրին ասել է, որ սիոնիստները թիրախավորել են  նույնիսկ Թեհրանի սինագոգը, և որ այս գործողությունը ցույց է տալիս սիոնիստական ռեժիմի զայրույթը՝Իրանի կրոնական փոքրամասնությունների և մյուս իրանցիների համերաշխության նկատմամբ։ Նա հավելել է,  որ Իրանի հրեական, քրիստոնեական և հայկական համայնքները, ինչպես նաև այլ խմբեր, միասնական դիրքորոշում ունեն թշնամու դեմ։
ILNA-ի փոխանցմամբ՝ Սալեհի Ամիրին ընդգծել է, որ Իրանն ունի ամուր ինքնություն, որը հենվում է քաղաքակրթության, մշակույթի և տարբեր էթնիկ խմբերի ու կրոնների պատմական համակեցության վրա, և որ թշնամիները թշնամաբար են տրամադրված Իրանի նկատմամբ այս քաղաքակրթական ծագման պատճառով։
Նա նշել է, որ Սպահանն իրանական քաղաքակրթության և մշակույթի խորհրդանիշն է և ընդգծել  Իրանի պատմությունն ու մշակութային ինքնությունը երիտասարդ սերնդին փոխանցելու անհրաժեշտությունը։