Հայաստանին փորձում են ներքաշել սխալ տրամաբանության մեջ՝ ՌԴ–ին վնասելու նպատակով․ Լավրով
Մայիս 23, 2026 14:57 Asia/Tehran
ՌԴ արտգործնախարարի խոսքով` Արևմուտքը փորձում է Ռուսաստանից պոկել դաշնակիցներին, առաջին հերթին՝ հարևաններին։
«Արևմուտքը փորձում է Ռուսաստանից պոկել դաշնակիցներին, առաջին հերթին՝ հարևաններին, ինչպես դա արեց Վրաստանի, Մոլդովայի հետ, ինչպես հիմա անում է Ուկրաինայի հետ, ինչպես հիմա փորձում են Հայաստանին ներքաշել նույն սխալ տրամաբանության մեջ», - ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի վեհաժողովում:
Նա ընդգծել է` նպատակը Ռուսաստանին հնարավորինս ցավեցնելն է։ Լավրովի խոսքով՝ Արևմուտքն ամեն կերպ ձգտում է թույլ չտալ Ռուսաստանի՝ որպես իսկապես մեծ տերության և քաղաքակրթության պահպանումն ու ամրապնդումը։