Խաթամ ալ-Անբիա շտաբ. Իրանի բանակը և ԻՀՊԿ-ն հարձակում են իրականացրել ԱՄՆ բազաների վրա
https://parstoday.ir/hy/news/daily_news-i246436-Խաթամ_ալ_Անբիա_շտաբ._Իրանի_բանակը_և_ԻՀՊԿ_ն_հարձակում_են_իրականացրել_ԱՄՆ_բազաների_վրա
ԻԻՀ Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբը հայտարարել է բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից տարածաշրջանում ԱՄՆ բազաների վրա հարձակման մասին։
(last modified 2026-06-10T06:49:36+00:00 )
Հունիս 10, 2026 09:57 Asia/Tehran
  •  Խաթամ ալ-Անբիա շտաբ. Իրանի բանակը և ԻՀՊԿ-ն հարձակում են իրականացրել ԱՄՆ բազաների վրա

ԻԻՀ Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբը հայտարարել է բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից տարածաշրջանում ԱՄՆ բազաների վրա հարձակման մասին։

Հղում անելով IRNA-ին, Pars Today-ը հաղորդում է, որ համաձայն հայտարարության՝ ի պատասխան Իրանի հարավում գտնվող տարածքներում ամերիկյան ուղղաթիռի խոցման կեղծ պատրվակով ԱՄՆ ԶՈՒ կողմից իրականացված ագրեսիայի, տարածաշրջանում գտնվող որոշ ամերիկյան բազաներ հարձակման են ենթարկվել Իսլամական Հանրապետության հերոսական բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից։
Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբը հայտարարել է․ «ԱՄՆ հանցագործ բանակը պետք է իմանա, որ եթե կրկնի Իրանի վրա հարձակումը, տարածաշրջանում ամերիկյան թիրախների վրա կիրականացվեն ավելի ծանր և լայնածավալ հարձակումներ։
ԻՀՊԿ-ն նույնպես հայտարարել է, որ ԱՄՆ պատերազմ հրահրող ռեժիմը չորեքշաբթի առավոտյան կեղծ պատրվակով հարձակվել է Իրանի հարավում գտնվող Ջասկ, Սիրիկ և Ղեշմ ղզիների վրա՝ վնասելով Սիրիկի հեռահաղորդակցության աշտարակը և ոչնչացնելով քաղաքի Բեմանի շրջանում գտնվող երկու ջրամբար: Ի պատասխան այս հարձակման՝ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը անօդաչու թռչող սարքերով հարձակում են սկսել Բահրեյնի հինգերորդ ռազմածովային նավատորմի վրա։
ԻՀՊԿ-ն մեկ այլ հայտարարության մեջ նշել է, որ Կորպուսի ավիատիեզերական ուժերի կործանիչները ոչնչացրել են չորս կարևոր թիրախ, այդ թվում՝ ավիաբազայում գտնվող F-35 կործանիչների պահեստները և Հորդանանի Ալ-Ազրակ քաղաքում գտնվող մանկասպան ամերիկյան ռեժիմի բանակի հրամանատարական և վերահսկողական կենտրոնը։
Ամերիկյան ահաբեկչական բանակի կողմից հարավային Իրանի բնակիչների դեմ ուղղված հարձակումներին ի պատասխան, չորեքշաբթի առավոտյան Իրանի Իսլամական Հանրապետության բանակը, որպես պատասխան գործողություն, անօդաչու թռչող սարքերով թիրախավորել է Բահրեյնում գտնվող ԱՄՆ Հինգերորդ նավատորմի ամերիկյան բազաները և ռադարային համակարգերը: