Թախտ-Ռավանչի. Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները կսկսվեն փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո
https://parstoday.ir/hy/news/daily_news-i246678-Թախտ_Ռավանչի._Իրանի_և_ԱՄՆ_ի_միջև_վերջնական_համաձայնագրի_շուրջ_բանակցությունները_կսկսվեն_փոխըմբռնման_հուշագրի_ստորագրումից_հետո
Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական գծով տեղակալը հայտարարել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները կսկսվեն Շվեյցարիայում Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի ստորագրումից անմիջապես հետո։
(last modified 2026-06-16T12:36:07+00:00 )
Հունիս 16, 2026 16:05 Asia/Tehran
  • Թախտ-Ռավանչի. Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները կսկսվեն փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո

Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական գծով տեղակալը հայտարարել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները կսկսվեն Շվեյցարիայում Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի ստորագրումից անմիջապես հետո։

Նա ասել է, որ երկու կողմերը համաձայն են, որ այս փաստաթղթի վերջնականացումից և ստորագրումից հետո տարբեր հարցերի շուրջ բանակցությունները կմտնեն նոր փուլ։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Մաջիդ Թախտ-Ռավանչին Թեհրանում հավատարմագրված դեսպանների և օտարերկրյա առաքելությունների ղեկավարների հանդիպման շրջանակներում հայտարարել է, որ բանակցությունների տևողության և օրակարգի մանրամասների վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել, սակայն փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո բանակցությունները սկսելու սկզբունքը հաստատվել է Թեհրանի և Վաշինգտոնի կողմից։
Նա նաև հայտնել է շվեյցարական հանդիպմանը Իրանից Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի և ԱՄՆ-ից Ջեյ Դի Վենսի ներկայության մասին։
Սիոնիստական ռեժիմի կողմից հրադադարի խախտման հնարավորության վերաբերյալ Թախտ-Ռավանչին նաև ասել է, որ փոխըմբռնման հուշագրի տեքստում շեշտը դրվում է պատերազմի և ռազմական գործողությունների դադարեցման վրա բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում: Նրա խոսքով՝ պարտավորությունների խախտման դեպքում կգործարկվեն համաձայնագրում նախատեսված մեխանիզմները։
Իրանի փոխարտգործնախարարը հավելել է, որ միջուկային հարցերը, այդ թվում՝ հարստացումը, միջուկային նյութերի պաշարները և Իրանի միջուկային կարիքները, փոխըմբռնման հուշագրի պաշտոնական ստորագրումից հետո կմտնեն ուսումնասիրման և բանակցությունների փուլ։